Կրծքավանդակի օրգաններն իրենցից ներկակայացնում են թոքերի և միջնորմի օրգանների ամբողջություն՝ տեղադրված ոսկրա-հյուսվածքային կարկասում: Իսկ միջնորմն օրգանների ամբողջություն է՝ կազմված սրտից, շնչափողից, կերակրափողից, անոթներից, ուրցագեղձից, ավշային հանգույցներից, որոնք շրջապատված են ճարպաբջջանքով և գտնվում են թոքերի միջև:Այսօր բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է կրծքավանդակի օրգանների վիճակի ախտորոշման նախընտրելի մեթոդ: Հետազոտությունն իրականացվում է աքսիալ պրոյեկցիայով, արտաշնչելիս, առանց կոնտրաստային նյութի ներարկման...