Ճառագայթային թերապիա

Ի՞նչ է ճառագայթային թերապիան 


Ճառագայթային թերապիան դա բուժական մեթոդ է, որը հիմնված է իոնիզացնող ճառագայման վրա: Ճառագայթումը ուռուցքաբանական պրակտիկայում առկա հիմնական մեթոդներից մեկն է և կիրառվում է ինչպես բազմաթիվ ուռուցքների բուժման ինքնուրույն մեթոդ, այնպես էլ` համակցված այլ մեթոդների հետ (թիրախային թերապիա, վիրաբուժություն, քիմիաթերապիա, իմունաթերապիա, հորմոնալ թերապիա):  Ճառագայթման ազդեցությունը կայանում է չարորակ բջիջներում ինքնակարգավորման գործընթացների խախտման և արյունամատակարարման դադարեցման մեջ, ինչը ժամանակի ընթացքում բերում է ուռուցքի մահվան:

Ճառագայթային թերապիայի ժամանակակից տեխնոլոգիաները ուռուցքաբանական հիվանդությունների բուժման հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին և միություններին (ԱՀԿ, NCCN, ESTRO, RTOG) թույլ են տալիս այդ մեթոդը առաջարկել ուռուցքաբանական հիվանդների 80%-ի բուժման համար: Հեռահար ճառագայթային թերապիայի անցկացման ցուցում է հանդիսանում նաև որոշ ոչ-ուռուցքային հիվանդությունների առկայությունը, որոնց բուժումը այլ մեթոդներով ոչ արդյունավետ է ստացվել:

Ինչպե՞ս է տեղի ունենում բուժումը գծային արագացուցիչով

Բուժական միջամտության նախապատրաստում և պլանավորում (2-3 օր). անհատական ֆիքսող պարագաների և սարքավորումների ընտրություն և պատրաստում (գլխի տակդիր, վակումային տակդիր, թերմոպլաստիկ դիմակ) ճառագայթվող ծավալի անշարժացման համար, ըստ ցուցումների համակարգչային կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի անցկացում ճառագայթման 3D/4D դոզիմետրիկ պլանավորման համար, բուժման նմանակում (սիմուլյացիա) գծային արագացուցիչի վրա:

Ճառագայթային թերապիայի կուրսի տևողությունը որոշվում է ելնելով դրա նպատակից: Ուռուցքի ոչնչացման նպատակի իրագործումը (ռադիկալ կուրս) սովորաբար պահանջում է ճառագայթման 15-ից 30 ամենօրյա սեանս: Ամոքիչ (պալիատիվ) կամ ախտանշանային (սիմպտոմատիկ) ճառագայթային թերապիան, որը կոչված է բարելավելու պացիենտի կյանքի որակը, նվազեցնելու կամ վերացնելու  ցավագին ախտանիշները (ինչպես օրինակ ցավազրկողներով չկարգավորվող ցավը, կենսական կարևոր օրգանների ճնշումը, ուռուցքային խոցերը, էրոզիաները) կամ էականորեն նվազեցնելու ուռուցքային զանգվածների ծավալը, իրականացվում է 3-15 օրերի ընթացքում:

Ճառագայթային թերապիայի ժամանակ պացիենտը հարմարավետորեն տեղավորվում է միջամտությունների սեղանի վրա, իսկ նրան հետևելը և կապը նրա հետ իրականացվում է խոսափողի և տեսախցիկների միջոցով: Բուժումը բացարձակ անցավ է և մեկ սեանսը տևում է մի քանի րոպե:

Նորություններ