Ինչու՞ բուժվել մեր կենտրոնում

Ներկայումս ՄԻԲՍ ուռուցքաբանության և ռադիովիրաբուժության կենտրոնում (Սանկտ-Պետերբուրգ) տեղադրված են Գամմա-դանակ (Leksell  Gamma  Knife  4C, Elekta, Շվեդիա) և Կիբեր-դանակ (Cyber Knife, Accuray Inc, ԱՄՆ), որոնք հաջողությամբ կիրառվում են բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման համար: Գամմա-դանակը կիրառվում է գանգի խոռոչի ախտահարումների (գլխուղեղի և հիպոֆիզի ուռուցքներ, արտերիովենոզ մալֆորմացիաներ և այլն), իսկ Կիբեր-դանակը մարմնի ցանկացած հատվածում տեղակայված նորագոյացությունների (թոքերի և այլ ներքին օրգանների քաղցկեղ, մետաստազներ դեպի ողնաշար, ոսկրեր և այլն) բուժման համար:


Կենտրոնում կարող են բուժվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում` Հայաստանի:

Մեր հիմնական առավելություններն են.

1. Ամենաժամանակակից Գամմա-դանակը և Կիբեր-դանակը,

2. Բարձրակարգ բժշկական անձնակազմ, որը երկարատև վերապատրաստումներ է անցել են համաշխարհային առաջատար ռադիովիրաբուժական կենտրոններում (ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա):

3. Բուժման ամենացածր գինը` սկսած 3,500 $,

4. Վիզաների և լեզվային խոչընդոտների բացակայություն: Հայաստանից այցելող պացիենտների համար չի պահանջվում վիզայի ձևակերպում սահմանը հատելու համար:

5. ՄԻԲՍ  ռադիովիրաբուժական կենտրոնի ներկայացուցչության առկայությունը Հայաստանում առավելագույնս դյուրացնում է փաստաթղթերի ներկայացումը` ռադիովիրաբուժական բուժման հնարավորությունը որոշելու նպատակով:  Հայաստանի բնակիչների համար ռադիովիրաբուժական կենտրոնի Երևանյան ներկայացուցչություն դիմելը հավասարազոր է Սանկտ-Պետերբուրգի կենտրոն դիմելուն:

Ծառայությունների տեսակների և դրանց գների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից: