Գլխուղեղի բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիան որպես կանոն իրականացվում է առանց կոնտրաստային նյութի ներարկման, բայց առանձին ցուցումների դեպքում օրինակ՝ ծավալային գոյացությունների, հնարավոր է կարիք լինի կոտրաստային նյութի կիրառման: Գլխուղեղի ԲՊՀՏ իրականացնում են, եթե առկա է գլխուղեղի ՄՌՏ հետազոտության հակացուցում, ինչպես նաև գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումների դեպքում (ինսուլտ), գլխի վնասվածքների վաղ շրջանում՝ բացառելու կամ պարզելու գանգի ոսկրերի կոտրվածքները:
Վիլիզյան օղի անոթների գնահատումն անհնար է առանց բոլյուսային կոնտրաստավորման, որը որպես կանոն կատարվում է 100մլ կոնտրաստ նյութով:
Որպես առավելություն ՄՌՏ հետազոտության հետ համեմատած անհրաժեշտ է նշել ՀՏ հետազոտության կարճ տևողությունը, բարձր ինֆորմատիվությունը գանգոսկրերի փոփոխության գնահատման պարագայում (հատկապես վնասվածքի դեպքում) և գոյացությունների առկայության դեպքում:
ԲՊՀՏ հետազոտության առանձին տեսակներ են հանդիսանում քթի հարակից խոռոչների, ակնակապիճների, դիմային գանգի ոսկրերի, քունքային ոսկրերի հետազոտությունները:
Նշված հատվածներում հիմնական ախտահարումներն են՝
- բորբոքային փոփոխությունները,
- գոյացությունները,
- վնասվածքների հետևանքները և հետվիրահատական փոփոխությունները,
- զարգացման անոմալիաները:
Ձախ հայմորյան խոռոչի կիստա:
Պարանոցի օրգանների և հյուսվածքների ԲՊՀՏ-ի առավել հաճախ ցուցումներն են նորագոյացությունները, փոփոխությունները լիմֆատիկ հանգույցներում և վահանաձև գեղձում:Վահանաձև գեղձի կրծքավանդակ իջեցման դեպքում հնարավոր է մեծացնել հետազոտման զոնան, ինպես նաև ցանկալի է կիրառել ներերակային կոնտրաստավորում՝ առավել մանրազննին գնահատելու գեղձի փոխկապվածությունն աորտայի աղեղի և նրա ճյուղերի հետ: