Բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիայի (ԲՊՀՏ) առավելությունները, որպես ախտորոշման մեթոդ:
Շնորհիվ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիայի բարձր թողունակության, շատ նեղ շերտերով ռենտգեն ալգորիթմների կիրառման հնարավոր է տեսնել մի քանի միլիմետր չափի փոփոխությունները և բացահայտել ախտաբանական պրոցեսները ամենանվազագույն փուլում:
Ժամանակակից ռենտգեն կոնտրաստային նյութերի կիրառումը ռենտգենի դեպքում զգալիորեն մեծացնում է հյուսվածքների հակադրությունը և թույլ է տալիս իրականացնել տարբեր գոյացությունների դիֆերենցիալ ախտորոշում: Այդ իսկ պատճառով բացահայտվող ախտաբանության վերաբերյալ առավելագույնս տեղեկատվություն ստանալու համար, որպես կանոն, անհրաժեշտ է բոլյուս ներերակային կոնտրաստավորում:
Համակարգչային տոմոգրաֆիայի պատկերների հետպրոցեսինգային մշակման տարատեսակ ժամանակակից ալգորիթմներ կիրառելու հնարավորությունները, ինչպիսին են MPR, MIP, MIP Thin, SSD, VRT ծրագրերը, թույլ է տալիս մեր կենտրոնին ստանալ բարձր տեղեկատվական նկարներ, որոնք տալիս են ախտորոշիչ բժշկին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը եզրակացության համար, ինչպես նաև բուժող բժշկին տվյալների ճշգրիտ մեկնաբանման համար: Այն իր հերթին օգնում է կատարել ճշգրիտ ախտորոշում և հետագայում ընտրել արդյունավետ բուժում:

Ձախից հետորովայնամզային տարածությունում հյուսվածքային գոյացություն: Դիմային պրոյեկցիայով ստացված պատկերները հնարավորություն են տալիս գնահատել գոյացության փոխկապակցվածությունն այլ օրգանների հետ, ներաճը դեպի այլ օրգաններ և հյուսվածքներ:
Մեր կենտրոնում հետազոտությունը կատարվում է SIEMENS ֆիրմայի բարձրակարգ բազմապարույր համակարգչային տոմոգրաֆի միջոցով, որը տարբերվում է իր արագությամբ և բարձրորակ աշխատանքով:
Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության բազմապարույր համակարգչային տոմոգրաֆիա
Որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության ԲՊՀՏ-ն հետազոտության բարձր տեղեկատվական մեթոդ է՝ հիմնված աքսիալ պրոյեկցիայով շերտավոր ռենտգեն սկանավորման վրա` ստացված պատկերների հետագա տարածական վերակառուցմամբ: Սովորաբար ԲՊՀՏ իրականացվում է ներերակային բոլյուս կոնտրաստավորման միջոցով օրգանների և հյուսվածքների վիճակի առավել ճշգրիտ գնահատման համար, դրանցում ախտաբանական փոփոխությունների բացահայտման և այդ փոփոխությունների բնույթի հնարավոր տարբերակիչ ախտորոշում իրականացնելու համար:

Համեմատության համար՝ պացիենտի աքսիալ պատկերներ, իրականացրած միևնույն մակարդակի վրա, ձախ նկարում առանց կոնտրաստային նյութի (նատիվ), աջից ներերակային բոլյուս կոնտրաստավորումով:
Որովայնի խոռոչը և հետորովայնամզային տարածությունը հյուսվածքների, օրգանների և համակարգերի ամբողջություն է, որը ներառում է հետևյալ կառուցվածքները՝
- լյարդը, լեղապարկը և լեղուղիները (ներլյարդային լեղածորանները, լյարդային ընդհանուր ծորանը, լեղապարկային ծորանը, խոլեդոխը),
- ենթաստամոքսային գեղձը,
- փայծաղը,
- ստամոքսաղիքային տրակտը կամ ՍԱՏ (ստամոքս, աղիներ),
- մակերիկամները, երիկամները, միզուղիները,
- ավշային հանգույցները, անոթային համակարգերը, որովայնի խոռոչի թաղանթային հյուսվածքները, որովայնի պատերի հյուսվածքները:
Հետազոտության զոնաների ավանդական սահմաններն են հանդիսանում՝
- վերևից` ստոծանու գմբեթը,
- ներքևից` կոնքի ոսկրերի վերին հատվածը (զստոսկրերի թևեր):
Հետորովայնամզային տարածությունը ներառում է երիկամները, մակերիկամները և ավշային հանգույցները՝ շրջապատված ճարպային հյուսվածքով:
Ինչպես ՄՌՏ հետազոտության ընթացքում, այնպես էլ ԲՊՀՏ հետազոտության դեպքում գնահատվում են՝
- օրգանների դիրքը և չափսերը,
- դրանց կառուցվածքը,
- ախտաբանական գոյացությունների կամ դիֆուզ բնույթի փոփոխությունների առկայությունը,
- լյարդի ներքին և արտաքին լեղածորանները,
- ռենտգեն-դրական քարերի առկայությունը (լեղապարկում, լեղածորաններում, երիկամներում, միզածորանում),
- լիմֆատիկ հանգույցների վիճակը,
- որովայնի խոռոչում հեղուկի առկայություն,
- ողնաշարի և ողերի փոփոխություններ (որպես պաթոլոգիայի սկրինինգ):

Աքսիալ պրոյեկցիայով պատկերներ MPR ռեժիմում: Երկու պատկերներն էլ ստացվել են որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության հետազոտության արդյունքում: Ձախից երևում է գոյացություն (երիկամի քաղցկեղի մետաստազ) ողնաշարի գոտկային հատկածի ոսկրային համակարգերում՝ տարածված հարակից փափուկ հյուսվածքների վրա: Աջից երիկամի քաղցկեղի մետաստազ ողի մարմնի մեջ, նկատվում է նաև հեղուկի առկայություն պլևրալ խոռոչներում:
Որովայնի խոռոչի և հետորովայնամզային տարածության ԲՊՀՏ-ն հետազոտության իրականացման համար անհրաժեշտ է կոշտ սնունդի և գազավորված ըմպելիքների ընդունման սահմանափակում հետազոտությունից 4-6 ժամ առաջ: Ձեզ կառաջարկեն ըմպել կոնտրաստային նյութ, որը հնարավորություն կտա կոնտրաստավորել աղեստամոքսային տրակտի վերին հատվածները:

12 մատնյա աղիքի լիպոմա՝ կոնտրաստավորված պարունակության ֆոնի վրա: Ակսիալ և ֆրոնտալ պրոյեկցիայի պատկերներ, MPR ռեժիմ:

Գոյացություն (տուբուլյար ադենոմա) հաստ աղու վերել հատվածի նախապես կոնտրաստավորված լուսանցքում: Աքսիալ և ֆրոնտալ պրոյեկցիայի պատկերներ MPR ռեժիմում՝ ներերակային կոնտրաստավորումից հետո:
Անհրաժեշտ է Ձեր հետ վերցնել առկա բժշկական փաստաթղթերը՝ հետվիրահատական նշումներ, հետազոտվող զոնայի նախկինում արված հետազոտությունների տվյալները (ՄՌՏ, ՈՒՁՀ, ՀՏ՝ պատկերներ և եզրակացություններ), բուժող բժշկի ուղեգիր: Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է մեր կենտրոնի ախտորոշիչ բժշկին մինչև հետազոտություն սկսելը՝ հետազոտության ընթացքի օպտիմալ պլանավորման և ճշգրիտ իրականացման համար: