Գրանցում

  1. Գրանցում:

 

Հետազոտությունները անցկացվում են նախնական գրանցման միջոցով` հերթերից խուսափելու համար:

Դուք կարող եք գրանցվել յուրաքանչյուր օր ժամը 7.00-ից 23.00 նշված հեռախոսահամարներով կամ «Թողնել հեռախոսի համարը» և Ձեզ անմիջապես կզանագահարեն մեր կենտրոնի ընդունարանից` գրանցելու համար: Մեր համարներն են` 011 42-11-11, 010 42-83-11, 098-42-21-11 (Viber, WhatsApp, Zangi):

Եթե դուք չեք կարող երկար ժամանակ պահպանել անշարժ դիրք կամ ունեք վախ փակ տարածություններից (կլաուստրաֆոբիա), խնդրում ենք դրա մասին նախապես հայտնել գրանցման ժամանակ:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի թունելը իրենից ներկայացնում է 1.5 մ երկարությամբ և 55 սմ լայնությամբ խողովակ: Խողովակի չափսերը գերազանցող այցելուները չեն կարող

հետազոտվել այս տեսակի տոմոգրաֆով:  Դուք կարող եք նախապես այցելել մեր կենտրոն և համոզվել, որ կլաուստրաֆոբիայի և չափսերի հետ կապված սամանափակումները չեն խոչընդոտի ձեր հետազոտությանը:

Գրանցման ժամանակ հայտնեք գործավարին ձեզ հետաքրքրող հետազոտությունների մասին, ձեր անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան ամսաթիվը: Լրացրեք հետազոտության ամսաթիվը և ժամը ուղեգրման թերթիկի մեջ. դա կօգնի ձեզ խուսափել անակնկալներից և  թույլ կտա այցելել կենտրոն ձեր համար ամրագրված ժամին:

2. Նախապատրաստվել հետազոտությանը:

ՄՌ հետազոտությունների մեծ մասը հատուկ նախապատրաստություն չեն պահանջում, այսինքն դուք կարող եք ուտել, խմել և ընդունել ձեզ նշանակված դեղամիջոցները ինչպես հետազոտությունից առաջ, այնպես էլ հետո: Որովայնի խոռոչի հետազոտությունները անցկացվում են սոված փորին` սննդի վերջին ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան հետազոտության մեկնարկից 6-8 ժամ առաջ:

Հագեք հարմարավետ հագուստ` առանց մետաղական մասերի և ձեզ հետ վերցրեք փոխարինող կոշիկներ: Զարդերը ավելի լավ է թողնել տանը և չշպարվել: Հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել մետաղի մասնիկներ կամ գոյացություններ պարունակող հարդարանք կամ քսուքներ:

3. Վերցրեք ձեզ հետ`

  • Ուղեգիր,
  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ավելի վաղ անցկացված տոմոգրաֆիկ հետազոտությունների արդյունքները,
  • Բժշկական փաստաթղթերը (մասնագետների եզրակացություններ, քաղվածքներ հիվանդության պատմություններից, ամբուլատոր քարտեր և այլն),
  • Զեղչերի իրավունքը հաստատող փաստաթղթեր,
  • Բժշկական ապահովագրության վկայականը, եթե ձեր հետազոտության համար վճարում է ապահովագրական ընկերությունը,
  • Տրանսպորտով երթուղու սխեման:

4. Կենտրոնում:

Ձեզ կառաջարկվի հետևյալ իրերը թողնել անհատական հանդերձարանում և պահատեղիում.

  • Հագուստի մետաղ պարունակող մասերը և պարագաները (կոճակներ, գոտիներ և այլն ),
  • Բանալիները, մետաղադրամները, կախազարդերը,
  • Մետաղական զարդերը,
  • Ժամացույցը և բջջային հեռախոսը,
  • Մագնիսական կրիչները (բանկային քարտեր, մագնիսական կրիչներ և ժապավեններ):

5. Հետազոտությունը:

Հետազոտության ժամանակ դուք մշտապես կլինեք բժշկական անձնակազմի հսկողության տակ: Հետազոտության ամբողջ ընթացքում ձեր հարազատը կամ մտերիմը կարող են լինել ձեր կողքին:  Մի պլանավորեք անհետաձգելի գործեր հետազոտությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում: Հետազոտությունը կարող է տևել 10 րոպեից մինչև 1 ժամ` կախված դրա ծավալից և բարդությունից:

6. Արդյունքները:

Մեծամասամբ դուք կարող եք ստանալ արդյունքները (նկարներ և եզրակացություն) հետազոտության ավարտից հետո 2 ժամվա ընթացքում` բացառությամբ բարդ դեպքերի, որոնք բժշկական կոնսիլիում են պահանջում: