Փափուկ հյուսվածքների ՄՌՏ

«Փափուկ հյուսվածքներ» հասկացությունը պայմանականորեն միավորում է իրենց կառուցվածքներով և գործառույթներով տարբեր հյուսվածքային բաղադրիչները: Դրանք ներառում են ենթամաշկային-ճարպային բջջանքը, փակեղները, ջլերը, փուխր միջմկանային հյուսվածքը, ներմկանային և պերինևրալ շարակցական շերտերը, սինովիալ հյուսվածքը, լայնաձիգ-գծավոր մկանները, անոթները, նյարդերը և լիմֆատիկ հանգույցները: Այս բոլոր կառուցվածքները կազմում են միջինում մարմնի 50%-ը և կարող են դիտարկվել որպես առանձին օրգանային համակարգ:

Փափուկ հյուսվածքներրի մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունն ունիկալ է, այն հնարավորություն է տալիս տեսնել և մանրամասն գնահատել մարմնի կառուցվածքային ամենափոքր բաղադրիչները, ինչպիսին են, օրինակ, ջլերի մանրաթելերը, առանձին մկանային հանգույցները կամ միջմկանային ամենաբարակ միջնապատերը: Ճառագայթային ախտորոշման որևէ այլ մեթոդ չի պատկերում հյուսվածքների և կառուցվածքները նման տարբերությունը, ինչը հնարավորություն է տալիս տեսնելու նույնիսկ ամենանվազագույն ախտաբանական փոփոխությունները:

Ընդ որում պացիենտի վրա չկա որևէ բացասական ազդեցություն: Փափուկ հյուսվածքների հետազոտությունը բարձրադաշտ տոմոգրաֆիայի միջոցով հնարավորություն է տալիս դիտարկել ցանկացած փոփոխություն այսպես ասած «մանրադիտակի» տակ, այսինքն տոմոգրաֆիան կարող է իրականացնել ամենաբարակ կտրվածքներ շատ բարձր թողունակությամբ: Այն օգնում է բացահայտել և մանրամասն զննել նույնիսկ ամենաչնչին ախտաբանական պրոցեսները:

Այսպիսով, փափուկ հյուսվածքի ՄՌՏ թույլ է տալիս բացահայտել՝

- տրավմատիկ վնասվածքների տարբեր տեսակներ – ձգվածություն, մկանների սալջարդ, ջլերի վնասվածք՝ ըստ վնասվածության աստիճանների,

Ազդրի միջանկյալ լայնաձիգ մկանի աստիճանի սալջարդ` Stoller III աստիճանի:

- հետտրավմատիկ փոփոխություների տարբերակներ, ինչպիսիք են հնացած հեմատոմաները, ատրոֆիկ սպիական փոփոխությունները, ճարպային ատրոֆիայի և ֆիբրոզ տեղամասեր,

Ազդրի կիսաթաղանթակազմ, մեծ առբերիչ և երկգլխանի մկանների ատրոֆիկ սպիական փոփոխություններ` պրոցեսի մեջ նստային նյարդի ներգրավումով:

- բորբոքային փոփոխություններ, ինչպիսիք են հյուսվածքների բորբոքային ինֆիլտրացիան, թարախակույտերը և ֆլեգմոնաները,

Ոտնաթաթի թարախակույտ՝ բարդացած IV թաթոսկրի վրա տարածումով:

- փափուկ հյուսվածքների ծավալային պրոցեսներ. փափուկ հյուսվածքների ՄՌՏ հետազոտության ժամանակ կոնտրաստային նյութի կիրառումը  հնարավորություն է տալիս տարբերակել  չարորակ ծավալային նորագոյացությունները բարորակներից,

Հետկոնտրաստային տոմոգրամմաներ:

Սրունքի մեծ ոլոքային նյարդի նևրինոմա:

Հետկոնտրաստային տոմոգրամմաներ:

Ազդրի միջին երրորդականի փափուկ հյուսվածքների ռաբդոմիոսարկոմա

Փափուկ հյուսվածքների ՄՌՏ հետազոտության դեպքում չի կարելի չառանձնացնել առավել հաճախ հանդիպող հետազոտությունների տեսակները, ինչպիսիք են`

Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ հետազոտությունը: Այս հետազոտությունը թույլ է տալիս  բացահայտել և գնահատել թքագեղձերի, լիմֆատիկ հանգույցների, ըմպանի, վահանագեղձի և նախավերտեբրալ փափուկ հյուսվածքների ախտաբանական փոփոխություններ:

Պարանոցի մեծացած լիմֆատիկ հանգույցներ:

Ուսային կամ սրբանային հյուսակի թիրախավորված հետազոտությունը թույլ է տալիս որոշել կեմպրեսիոն-նևրոպաթիկ սինդրոմների առկայությունը, ինչպիսիք են հենց հյուսակի նյարդային ցողունների սեղմումը և/կամ տանձաձև մկանի սինդրոմը (նստային նյարդի սեղմումը ախտաբանորեն փոփոխցած տանձաձև մկանի կողմից):

Նստային նյարդի սեղմումը սպաիական փոփոխությունների ենթարկված տանձաձև մկանով: