Որովայնի խոռոչի և հետորովայնային տարածության ՄՌՏ

Այս մեթոդը թույլ է տալիս գնահատել հետևյալ օրգանների վիճակը`

  • լյարդ,

  • լեղատար ուղիներ,

  • ենթաստամոքսային գեղձ,

  • փայծաղ,

  • երիկամեր,

  • մակերիկամներ,

  • ինչպես նաև ավշային հանգույցներ, խոշոր անոթային կառուցվածքներ, որովայնի խոռոչի, հետորովայնային տարածության և որովայնի պատի փափուկ հյուսվածքներ:

 

Առանց կոնտրաստի խոլանգիոգրաֆիայի մեթոդի կիրառումը թույլ է տալիս մանրամասն գնահատել լեղատար և ենթաստամոքսային գեղձի ուղիների վիճակը:

Առանց կոնտրաստի ուրոգրաֆիայի մեթոդը թույլ է տալիս գնահատել միզատար ուղիների վիճակը: