ՄԻԲՍ ԲԿ-ն նախաձեռնել է «Ժառանգական ուռուցքաբանական համախտանիշների առանձնահատկությունների ուսումնասիրումը Հայաստանում» գիտական ծրագրի իրականացումը


2023 թվականի փետրվարին սկսվեց «Ժառանգական ուռուցքաբանական համախտանիշների առանձնահատկությունների ուսումնասիրումը Հայաստանում» գիտական ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է ՄԻԲՍ բժշկական կենտրոնի, ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային Ինստիտուտի ջանքերով:
Օնկոլոգիական խնդիրները ի հայտ են գալիս տարբեր պատճառներով, սակայն դրանք կարող են ունենալ ժառանգական բնույթ: Այսպես, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 20%-ն առաջանում է գենետիկ մուտացիաների պատճառով:

Այս գիտական ծրագրի ընթացքում պլանավորվում է ուսումնասիրել կրծքագեղձի ուռուցք ունեցող 1000 հիվանդների և նրանց ընտանիքի անդամների ԴՆԹ առանձնահատկությունները:
Ծրագրի շահառուներն անվճար հանձնելու են իրենց անալիզները ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ՄԻԲՍ ԲԿ-ի Սանկտ-Պետերբուրգի մասնագետները անվճար կատարելու են գենետիկական հետազոտությունները:

2023 թվականի ապրիլի վերջի տվյալներով հետազոտված 175 պացիենտներից 20-ի մոտ հայտնաբերվել է 21 տեսակի մուտացիա: Հետազոտությունները շարունակվում են:
Ծրագրի գիտական ուսումնասիրությունը կատարվելու է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ: