ՄԻԲՍ ԲԿ-ի ռադիոլոգ Լուսինե Աթասյանը «Տուբերկուլոզը որպես արդի առողջապահական խնդիր» կոնֆերանսին



2023 թվականի մարտի 24-ին, ՄԻԲՍ ԲԿ-ի ռադիոլոգ Լուսինե Աթասյանը մասնակցել է «Տուբերկուլոզը որպես արդի առողջապահական խնդիր» թեմայով կոնֆերանսին:

Տուբերկուլոզը Mycobacterium tuberculosis բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն է, որը մեր օրերում դարձել է բուժելի: Դրա արդյունավետ բուժման համար կարևոր է վաղաժամ ախտորոշումը։

Կոնֆերանսի շրջանակներում Լուսինե Աթասյանը խոսել է «ՀՏ և ՄՌՏ վիզուալիզացիան տուբերկուլոզի դեպքում» թեմայով և ներկայացրել ՄՌՏ և ՀՏ հետազոտությունների անգնահատելի դերը այս հիվանդության հայտնաբերման գործում՝ նույնիսկ զարգացման ամենավաղ փուլերում։