Մեր ձեռքբերումները

ՄԻԲՍ–Երևան ՄՌՏ ախտորոշման կենտրոնը իր գործունեության առաջին 8 ամիսների ընթացքում գրավեց առաջատար դիրքեր ախտորոշիչ ծառայությունների մատուցման ոլորտում՝ սպասարկելով ավելի քան 3.000 պացիենտի և կատարելով ավելի քան 3.500 մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություն։ Մեր ճկուն և օպերատիվ աշխատանքի շնորհիվ այլևս անցյալում են ՄՌՏ հետազոտության համար գոյացող երկար հերթերը և այժմ հնարավոր է ՄՌՏ հետազոտություն անցնել հենց գրանցման օրը։ Ունենալով միակ բարձրադաշտ ՄՌ տոմոգրաֆը (1.5 Տեսլա) Հայաստանում, մեր կենտրոնը նշանակալիորեն բարձրացրեց մատուցվող ՄՌՏ ծառայությունների որակը, ինչը կենսական դեր ունի հիվանդությունների ախտորոշման և բուժման համար։ Մեր շնորհիվ ՄՌՏ ախտորոշումը Հայաստանում սկսվեց կիրառվել այնպիսի հիվանդությունների ախտորոշման մեջ, ինչպիսիք են լեղատար և միզատար ուղիների հիվանդությունները։