Մեկնարկել է բուժումը VARIAN Clinac 2100 գծային արագացուցիչով

2012թ. հունիսի 19-ին ՄԻԲՍ ճառագայթային թերապիայի և ռադիովիրաբուժության բաժանմունքում (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ) մեկնարկեց բուժումը Varian ընկերության (ԱՄՆ) արտադրության Clinac 2100 գծային արագացուցիչով: Ճառագայթային թերապիա ստացան թոքերի, կենտրոնական նյարդային համակարգի, կերակրափողի, հաստաղու չարորակ նորագոյացություններով հիվանդներ:

Varian Clinac գծային արագացուցիչները զանազան տարբերակներով աշխարհի շատ երկրներում համարվում են ճառագայթային թերապիաների բաժանմունքների հիմնական գործիքը: Դրանք հուսալի և հարմարավետ սարքավորումներ են: Մեր կենտրոնում տեղադրված արագացուցիչը հագեցած է վիզուալիզացիայի համակարգերով` բարձր էներգիայով ֆոտոնների (Portal Vision) և ռենտգենյան (այդ թվում եռաչափ վիզուալիզացիայի հնարավորությամբ, CBCT) փնջերում, բարդ ձևաչափի ստատիկ և դինամիկ դաշտերի ձևավորման 120-թերթանի կոլիմատորով (MLC), մոդուլավորված ինտենսիվության փնջերով ճառագայթման տեխնոլոգիայով (IMRT), շնչառության հետ ճառագայթման սինքրոնացման համակարգով:

Այդ տեխնոլոգիաները թույլ են տալիս ճառագայթների առավել բարձր դոզայի ճշգրիտ առաքումը ուռուցքային օջախի կենտրոն և նվազագույնի հասցնում ուռուցքը շրջապատող առողջ հյուսվածքների վնասումը: Բացի դրանից, մեր Clinac 2100 արագացուցիչը հագեցած է դինամիկ ճառագայթման RapidArc տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս 2-3 անգամ կրճատել ճառագայթման յուրաքանչյուր սեանսի տևողությունը: Ճառագայթումը իրականացվում է ֆոտոնների և էլէկտրոնների միջոցով, ինչը հնարավություն է տալիս բուժել ինչպես խորը, այնպես էլ մակերեսորեն (մաշկի, փափուկ հյուսվածքներիի, պերիֆերիկ լիմֆատիկ հանգույցների ուռուցքներ) տեղակայված նորագոյացությունները:

Բուժական միջակայքը ընդգրկում է գլխի և պարանոցի, կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի, լիմֆատիկ և արյունաստեղծ հյուսվածքների սոլիդ նորագոյացություններով հիվանդների ճառագայթային թերապիան ինչպես ամբողջական ապաքինման, այնպես էլ ամոքիչ (պալիատիվ) և ախտանիշային (սիմպտոմատիկ) բուժօգնության նպատակով: