Հնագիտական հետազոտություն

ՄԻԲՍ-Երևանը հուլիսի 31-ին հյուրընկալեց հայ և ամերիկացի մի խումբ հնագետների: Հնագիտական մեծ արժեք ունեցող նմուշը անհրաժեշտ էր հետազոտել` պարզելու համար նրա ներքին կառուցվածքը, խտությունը, միկրոճաքերը և այլն:

Հետազոտելու համար անհրաժեշտ էր ժամանակակից համակարգչային տոմոգրաֆ և ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղի անձնակազմը սիրով համաձայնվեց օգտակար լինել: Նմուշը միջին պալեոլիթյան (մեզանից 50-35 հազար տարի առաջ) Լուսակերտ-1 քարայր-կացարանի (Հրազդան գետի կիրճ) 1977 թ. պեղումներից հայտնաբերված մարդու ստորին ծնոտի հատված էր:

Մարդաբանական և անատոմիական հետազոտությունները նախորդում են ռադիոածխածնային վերլուծության եղանակով հասակագրման փորձերին և գենետիկական ուսումնասիրություններին: