Խաղալիք ՄՌ տոմոգրաֆը հեշտացնում է երեխաների հետազոտությունը


Այս փոքրիկ փայտե մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ ՄԻԲՍ-Երևան ՄՌՏ ախտորոշման կենտրոնի անձնակազմը մեր կրտսեր հետազոտվողներին բացատրում է, թե ինչ է իրենից ներկայացնում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան, որպեսզի նրանք առանց դժվարությունների անցնեն հետազոտությունը։ Այդ զրույցների արդյունավետությունը ակնհայտ է. դեպքերի մեծ մասում երեխաները շատ արագ հասկանում են տոմոգրաֆիայի գործընթացի էությունը և առանց պարտադրանքի համաձայնվում անցնել հետազոտությունը։