
ՄԻԲՍ բժշկական կենտրոնը փնտրում է փորձառու ինժեներ՝ իր ինժեներական թիմը համալրելու նպատակով: Բարձրագույն կրթությունը պարտադիր է, աշխատանքային փորձը՝ ցանկալի։
Ինքնակենսագրականները անհրաժեշտ է ուղարկել yerdirect@ldc.ru հասցեով մինչև մարտի 30-ը: Հեռախոսով տեղեկատվություն չի տրամադրվում, իսկ հարցազրույցի և թեստային փուլերին հրավիրվելու են միայն ընտրված թեկնածուները:
ՄԻԲՍ բժշկական կենտրոնը հագեցած է Siemens ֆիրմայի համակարգչային տոմոգրաֆով, 1,5 Տեսլա և 3 Տեսլա մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆներով:
Աշխատանքային պարտականություններն են`
- Ինժեներական թիմի ղեկավարի հսկողությամբ ապահովել էլեկտրոնային, հաշվարկային ՀՏ և ՄՌՏ սարքավորումների անխափան աշխատանքը և ճիշտ տեխնիկական օգտագործումը, ստուգել առանձին սարքերի և հանգույցների տեխնիկական, սարքավորման էլեկտրոնային տարրերի ցուցանիշների և ապահովության հսկողությունը:
- Անցկացնել թեստային ստուգումներ ՄՌՏ և ՀՏ սարքավորումների վրա, տեխնիկական թերությունները ճիշտ ժամանակին հայտնաբերելու և դրանք վերացնելու համար:
- Կազմակերպել տեխնիկայի ընթացիկ սպասարկումը, շահագործումը, ապահովել նրա աշխատունակությունը, ռացիոնալ օգտագործումը, կանխարգելիչ և ընթացիկ վերանորոգման անցկացումը:
- Իրականացնել ՄՌՏ և ՀՏ սարքավորումների վերանորոգման և փորձարկման աշխատանքներ, հսկել այլ աշխատակիցների կողմից շահագործման ցուցումներին և տեխնիկական խնամքին հետևելու ընթացքին:
- Սերվերի և աշխատանքային կայանների վրա տեղադրել ցանցի ծրագրային ապահովումը, կարգավորել սերվերի ծրագրային համակարգը, պահել այն աշխատանքային վիճակում։
- Իրականացնել ինտեգրված ծրագրային ապահովում ֆայլ-սերվերների, տվյալների բազաների կառավարման սերվերների և աշխատանքային կայանների վրա:
- Ըստ անհրաժեշտության սովորեցնել օգտվողներին աշխատել ցանցի հետ, վարել արխիվներ, պատասխանել օգտվողների՝ ցանցի հետ կապված հարցերին, հսկել ցանցային ռեսուրսների օգտագործումը:
- Հայտնաբերել օգտվողների և ցանցի ծրագրային ապահովման սխալները և վերականգնել համակարգի աշխատունակությունը:
- Ապահովել ցանցի անվտանգությունը (պաշտպանություն տեղեկատվության չթույլատրված մուտքից, համակարգային ֆայլերի և տվյալների դիտումից և փոփոխումից, համակարգչային վիրուսներից և այլն):