Գիտաժողով

Հարգելի ապագա բժիշկներ,

ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի և ԵՊԲՀ Երիտասարդ գիտնականների խորհրդի հետ համատեղ կազմակերպում է գիտաժողով «Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունը որպես ախտորոշիչ ստանդարտ» թեմայով: Մասնակցել կարող են 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:

Զեկույցները պետք է պարունակեն նոզոլոգիայի էթիոպաթոգենետիկ, կլինիկական և գործիքային (ՄՌՏ) ախտորոշման համալիր նկարագիր, ինչպես նաև մեկ կլինիկական դեպք (case presentation): Գիտաժողովը անցկացվելու է մրցութային կարգով, արդյունքում կընտրվի լավագույն զեկույցը՝ համապատասխան պարգևատրմամբ:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 1-ը:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 055 61 63 15, 094 61 63 17 հեռախոսահամարներով կամ դիմել ՈւԳԸ սենյակ՝ լաբորատոր մասնաշենք, 4-րդ հարկ, 4-րդ սենյակ (գրադարանի կողմից):