ՄՌՏ-ն որպես առավել արդյունավետ միջոց կրծքագեղձի ուռուցքով հիվանդների մոտ քաղցկեղի երկրորդական օջախների հայտնաբերման համար

Կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար անցնել ՄՌՏ սքրինինգային հետազոտություն: Սրա մասին նշվում է RSNA 2020 վիրտուալ համաժողովում ներկայացված երկու զեկույցներում: Երկու ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ ՄՌՏ հետազոտությունը կարող է հայտնաբերել շատ չարորակ նորագոյացություններ` առանց լրացուցիչ բիոպիսա կատարելու անհրաժեշտության:

 ԱՄՆ առաջատար բժշկական կազմակերպությունները ներկայումս խորհուրդ են տալիս կրծքագեղձի ՄՌՏ սքրինինգային հետազոտություն կատարել կանանց որոշակի խմբերի, ներառյալ այն պացիենտներին, ովքեր ունեն որոշ գենետիկ մուտացիաներ կամ կրծքագեղձի քաղցկեղ ընտանեկան անամնեզում։ Սակայն անուշադրության են մատնվում կանանց այլ խմբեր, որոնք ունեն կրծքագեղձի քաղցկեղի զարգացման նույն կամ նույնիսկ ավելի մեծ ռիսկ։

Նման ռիսկային խմբին են պատկանում այն կանայք, ովքեր նախկինում ունեցել են կրծքագեղձի քաղցկեղ, չունեն գենետիկ մուտացիաներ կամ ընտանեկան պատմություն, որի դեպքում անհրաժեշտ կլիներ նշանակել ՄՌՏ հետազոտության ուղեգիր: RSNA համաժողովին ներկայացված զեկույցում ասվում է, որ հիվանդների այս խմբում ՄՌՏ հետազոտությունը բացահայտել է քաղցկեղի գրեթե նույնքան դեպքեր, որքան գենետիկ մուտացիաներ ունեցող կանանց մոտ:

 «Չնայած պացիենտի անամնեզում քաղցկեղի պատմությունը (անձնական պատմություն, երբ կապված չէ ընտանիքի անդամի մոտ քաղցկեղի առկայության հետ) ներկայումս ներառված չէ ուղեցույցներում որպես ռիսկի գործոն, որը պահանջում է պարբերական ՄՌՏ սքրինինգային հետազոտություն, մեր կողմից իրականացված ուսումնասիրությունը և ընտրված պացիենտների կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը էական քանակի մոտ թույլ տվեց հայտնաբերել չարորակ նորագոյացություններ», - նշեց Elizabeth Wende Breast Care և Նյու Յորքի Ռոչեսթեր համալսարանի բժիշկ Ստամատիա Դեսթոունիսը։

Երկրորդ ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ ՄՌՏ հետազոտությամբ քաղցկեղի պատմություն ունեցող կանանց մոտ հաջողվել է հայտնաբերել քաղցկեղի զգալիորեն ավելի շատ դեպքեր, քան մամոգրաֆիայով կամ ուլտրաձայնային հետազոտությամբ։ Փաստացի, մամոգրաֆիան ինքն իրենով չի կարողացել հայտնաբերել որևիցե չարորակ նորագոյացություն, որը հայտնաբերվել է ՄՌՏ-ով ուսումնասիրությանը մասնակցած 1564 մարդու մոտ:

«AB-ՄՌՏ-ն (առավել կարճատև ՄՌՏ հետազոտություն) մամոգրաֆիայի և ուլտրաձայնային հետազոտության նման օգնում է հայտնաբերել կրծքագեղձի երկրորդային քաղցկեղի ավելի շատ դեպքեր (դրական ելքով), կրծքագեղձի ժառանգական քաղցկեղ կասկածվող կանանց մոտ և BRCA 1/2 ստուգված մուտացիաների դեպքում», - ասել է խոսնակ, Սեուլի ազգային համալսարանի դոկտոր Սյու Հյուն Լին։

Առաջին ուսումնասիրության ժամանակ Դեսթունիսը և նրա գործընկերները ռետրոսպեկտիվ կերպով ուսումնասիրել են իրենց բժշկական հաստատության 746 ՄՌՏ հետազոտությունները: Հետազոտված բոլոր կանայք համարվել են կրծքագեղձի քաղցկեղի՝ տարբեր գործոնների պատճառով զարգացման մեծ ռիսկայնություն ունեցողներ։ Այդ գործոններն են՝ կյանքի ընթացքում քաղցկեղի առաջացման բարձր ռիսկայնությունը, կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմությունը կամ անցյալում  ստացել են ճառագայթումը։

ՄՌՏ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի 130 դեպք, որոնց մոտ երկու երրորդը եղել են ինվազիվ: Ամենատարածված ինվազիվ քաղցկեղը ինվազիվ կարցինոման էր (70%), որին հաջորդում էր ինվազիվ լոբուլային քաղցկեղը  (лобулярная карцинома) (15%):

Գրաֆիկ․ ՄՌՏ հետազոտությամբ ախտորոշված կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց տոկոսը

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի տեսակները.

  • Քաղցկեղի առաջացման ռիսկը կյանքի ընթացքում > 20%
  • Կրծքագեղձի քաղցկեղի անձնական կամ ընտանեկան պատմություն
  • Գենետիկական թեստի դրական արդյունք
  • Կրծքագեղձի միայն անձնական պատմություն

 

Ինչպես և սպասվում էր, չարորակ նորագոյացությունների դեպքերի մեծ մասը (49%) հայտնաբերվել է այն կանանց մոտ, որոնց կյանքի ընթացքում քաղցկեղի առաջացման ռիսկը գերազանցում է 20%-ը: Այնուամենայնիվ, քաղցկեղի առաջացման 13%-ը գրանցվել է կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմություն ունեցող կանանց մոտ և 15%՝ գենետիկ մուտացիաներով կանանց մոտ:

«Կրծքագեղձի ՄՌՏ-ն ավելի ու ավելի հաճախ իրականացվում է բարձր ռիսկային խմբերի շրջանում՝ մամոգրաֆիայի համեմատությամբ ՄՌՏ հետազոտության բարձր զգայունության պատճառով», - նշեց Դեստունիսը:

Լին խնդրին մոտեցել է մի փոքր այլ տեսանկյունից՝ կենտրոնանալով բացառապես կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմություն ունեցող կանանց վրա: Նա և իր գործընկերները ցանկանում էին իմանալ, արդյոք ՄՌՏ հետազոտության  արդյունքները կարող են գերազանցել մամոգրաֆիային և ուլտրաձայնային հետազոտությանը այս խմբի համար:

Հետազոտությանը մասնակցել են 1023 կանայք, ովքեր ունեցել են կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմություն, հետազոտվել են կրծքագեղձի երկրորդական քաղցկեղի հայտնաբերման համար՝ մամոգրաֆիայի, ուլտրաձայնային հետազոտության և ՄՌՏ հետազոտության միջոցով: Հետազոտություններն իրականացվել են առաջնային վիրահատությունից մոտ մեկ տարի անց, և բոլոր 3 ախտորոշիչ հետազոտությունները հաճախ իրականացվել են նույն օրը:

 

 

 

ՄՌՏ հետազոտություն

Ուլտրաձայնային հետ․

Մամոգրաֆիա

 

Քաղցկեղի հայտնաբերման տոկոսը 1000 կանանց մոտ

11.7

3.9

2

0.006

Դրական կանխատեսման ցուցանիշը բոլոր հետազոտությունների համար

12%

8.3%

9.5%

0.580

Կատարված բիոպսիաներով դրական կանխատեսվող ցուցանիշն իրականացված բիոպսիայի համար

42%

27%

33%

0.471

Հետազոտողները այս խմբում հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղի 12 դեպք, որոնցից 7-ը (58%)՝  միայն ՄՌՏ-ով: Բայց ամենակարևորը, ուլտրաձայնային հետազոտության կամ մամոգրաֆիայի միջոցով քաղցկեղի ոչ մի դեպք չի հայտնաբերվել:

ՄՌՏ հետազոտությունն ուներ քաղցկեղի հայտնաբերման ցուցանիշ՝ 11.7% 1000 կանանց համար, ինչը զգալիորեն գերազանցում է ուլտրաձայնային հետազոտություններում հայտնաբերված քաղցկեղի 3.9% -ը և մամոգրաֆիայից 2% -ը: Միևնույն ժամանակ, դրական դրական դինամիկայի հայտնաբերման տեսնակյունից այս երեք մեթոդներն էապես չեն տարբերվել միմյանցից:

Երկու ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս ՄՌՏ-ի առավելությունները կրծքագեղձի քաղցկեղի անձնական պատմություն ունեցող կանանց հետազոտության համար, ովքեր չունեն այլ ռիսկի գործոններ, ինչպիսիք են ընտանեկան պատմությունը կամ գենետիկ մուտացիաները: Մասնավորապես, Լին շատ ոգևորված էր առավել կարճատև ՄՌՏ հետազոտության հեռանկարով։

«Մենք կարծում ենք, որ AB-MRI-ն կարող է առաջարկվել որպես առանձին սկրինինգային մեթոդ` կանանց մոտ կրծքագեղձի երկրորդային քաղցկեղը հայտնաբերելու համար», - ասաց նա: