Խելացի շապիկ՝ հիվանդի հեռավար մոնիտորինգի համար

Քրոնիկական հիվանդությունների երկարատև մոնիտորինգի կարիք ունեցող հիվանդները ստիպված են հաճախակի այցելել բժիշկի կամ մարմնի վրա կրել անհարմար սարքեր հեռահար մոնիտորինգի համար: Chronolife ընկերության կողմից մշակված KeeSense ինովացիոն սմարթ - շապիկները հարմար լուծում են այս խնդրի համար։ 

Այս շապիկները չեն վնասվում լվանալուց, ներառում են տարբեր սենսորներ և էլեկտրոդներ։ Այդ սարքերի օգնությամբ կարելի է ստանալ էլեկտրասրտագրության պատկեր, մշտապես վերահսկել կրծքային և որովայնային շնչառությունը, շնչառական դիմադրությունը, ֆիզիկական ակտիվությունը և մարմնի ջերմաստիճանը: 

«Խելացի» հագուստը հեռահար տվյալներն բջջային հավելվածի միջոցով հատուկ պաշտպանված կապով տվյալներն ուղարկում է բժշկական հաստատություն, որտեղ հիվանդը վերահսկվում է: Այս խելացի հագուստը բժիշկներին ավելի շատ տվյալներ է տրամադրում հիվանդի առողջության մասին, քան անմիջական այցի ժամանակ, քանի որ սմարթ լուծումը թույլ է տալիս հետևել հիվանդի ինքնազգացողությանը և ցուցանիշների փոփոխություններին ավելի երկար ժամանակահատվածում, քան բժշկի մոտ հերթական այցի ժամանակ։

Ֆրանսիական Chronolife ընկերությունը մասնագիտացած է արհեստական ​​բանականության և թվային առողջապահական տեխնոլոգիաների մեջ: Այս խելացի հագուստը ստացել է նաև Conformité Européenne (CE) նշանը, որը թույլ է տալիս ներկայացնել այս բժշկական սարքը եվրոպական շուկաներում։

Բացի սրտի, շնչառական խնդիրների և այլ հիվանդությունների հեռակա մոնիտորինգից, հագուստն անընդմեջ գեներացնում և հավաքում է տվյալների բազա, որը կարող է հաջողությամբ օգտագործվել բժշկական տեխնոլոգիաների և դեղագործական ոլորտի հետազոտություններում: Խելացի շապիկի օգնությամբ գրանցված ինֆորմացիան ներկայումս օգտագործվում է համաեվրոպական կլինիկական փորձարկումներում։

Առողջապահական համակարգի «նոր իրականությունում» հիվանդի հեռավոր մոնիտորինգը էական դեր կխաղա: Խելացի շապիկի նման նորարարությունները կարող են օգնել առողջապահության մասնագետներին երկարաժամկետ հեռանկարում ավելի լայն պատկերացում կազմել հիվանդների առողջության մասին: Խելացի հագուստը կարող է կրճատել առաջին օգնություն ստանալու ժամանակը, ինչպես նաև նվազեցնել կրկնակի հոսպիտալացման թվերը։ Հիվանդի հեռակա մոնիտորինգի տեխնոլոգիան կարող է նաև թեթևացնել բուժ անձնակազմի ծանրաբեռնվածությունը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում և դրանից հետո: