ՄԻԲՍ բկ

ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2012թ.:

Կենտրոնի առաքելությունը Հայաստանի բնակչությանը բարձր-տեխնոլոգիական բժշկա-ախտորոշիչ օգնությամբ ապահովելն է, որի շնորհիվ հնարավոր կլինի վաղ շրջանում ախտորոշել հիվանդությունները և բուժել դրանք:

ՄԻԲՍ բկ-ի ՄՌՏ բաժանմունքը իր գործունեության 5 տարիների ընթացքում գրավեց առաջատար դիրքեր ախտորոշիչ ծառայությունների մատուցման ոլորտում: Մեր ճկուն և օպերատիվ աշխատանքի շնորհիվ այլևս անցյալում են ՄՌՏ հետազոտության համար գոյացող երկար հերթերը և այժմ հնարավոր է այն անցնել հենց գրանցման օրը։

Ունենալով գերմանական Siemens ֆիրմայի արտադրության բարձրադաշտ ժամանակակից ՄՌ տոմոգրաֆներ 1.5 Տեսլա և 3 Տեսլա, մեր կենտրոնը նշանակալիորեն բարձրացրեց մատուցվող ՄՌՏ ծառայությունների որակը, ինչը կենսական դեր ունի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։ Մեր շնորհիվ ՄՌՏ ախտորոշումը Հայաստանում սկսվեց կիրառվել այնպիսի հիվանդությունների ախտորոշման մեջ, ինչպիսիք են լեղատար և միզատար ուղիների հիվանդությունները:

2014թ. օգոստոս ամսին ՄԻԲՍ բկ համալրվեց նաև գերմանական Siemens ֆիրմայի արտադրության բարձրակարգ բազմապարույրային համակարգչային տոմոգրաֆով, որը հագեցած է նաև կոնտրաստ նյութի ավտոմատ ներարկման ինժեկտորային համակարգով: Համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ կատարվում են ինչպես ստանդարտ ՀՏ հետազոտություններ, այնպես էլ կոնտրաստային անգիոգրաֆիկ հետազոտություններ: Առաջին անգամ Հայաստանում կատարվում է վիրտուալ կոլոնոսկոպիա հետազոտությունը: 

2022թ-ին սեպտեմբերին ՄԻԲՍ բկ համալրվեց նաև գերմանական Siemens ֆիրմայի 3 Տեսլա ՄՌՏ սարքով:

Կենտրոնում ամսական կատարվում է մոտ 1.200 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն: