1. Գրանցում:
Հետազոտությունները անցկացվում են նախնական գրանցման միջոցով` հերթերից խուսափելու համար:
Դուք կարող եք գրանցվել յուրաքանչյուր օր ժամը 7.00-ից 23.00 նշված հեռախոսահամարներով կամ «Թողնել հեռախոսի համարը» և Ձեզ անմիջապես կզանագահարեն մեր կենտրոնի ընդունարանից` գրանցելու համար: Մեր համարներն են` 011 42-11-11, 010 42-83-11, 098-42-21-11 (Viber, WhatsApp, Zangi):
Եթե դուք չեք կարող երկար ժամանակ պահպանել անշարժ դիրք կամ ունեք վախ փակ տարածություններից (կլաուստրաֆոբիա), խնդրում ենք դրա մասին նախապես հայտնել գրանցման ժամանակ:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի թունելը իրենից ներկայացնում է 1.5 մ երկարությամբ և 55 սմ լայնությամբ խողովակ: Խողովակի չափսերը գերազանցող այցելուները չեն կարող
հետազոտվել այս տեսակի տոմոգրաֆով: Դուք կարող եք նախապես այցելել մեր կենտրոն և համոզվել, որ կլաուստրաֆոբիայի և չափսերի հետ կապված սամանափակումները չեն խոչընդոտի ձեր հետազոտությանը:
Գրանցման ժամանակ հայտնեք գործավարին ձեզ հետաքրքրող հետազոտությունների մասին, ձեր անուն, ազգանուն, հայրանունը և ծննդյան ամսաթիվը: Լրացրեք հետազոտության ամսաթիվը և ժամը ուղեգրման թերթիկի մեջ. դա կօգնի ձեզ խուսափել անակնկալներից և թույլ կտա այցելել կենտրոն ձեր համար ամրագրված ժամին:
2. Նախապատրաստվել հետազոտությանը:
ՄՌ հետազոտությունների մեծ մասը հատուկ նախապատրաստություն չեն պահանջում, այսինքն դուք կարող եք ուտել, խմել և ընդունել ձեզ նշանակված դեղամիջոցները ինչպես հետազոտությունից առաջ, այնպես էլ հետո: Որովայնի խոռոչի հետազոտությունները անցկացվում են սոված փորին` սննդի վերջին ընդունումը պետք է լինի ոչ ուշ, քան հետազոտության մեկնարկից 6-8 ժամ առաջ:
Հագեք հարմարավետ հագուստ` առանց մետաղական մասերի և ձեզ հետ վերցրեք փոխարինող կոշիկներ: Զարդերը ավելի լավ է թողնել տանը և չշպարվել: Հետազոտությունից առաջ խորհուրդ չի տրվում օգտագործել մետաղի մասնիկներ կամ գոյացություններ պարունակող հարդարանք կամ քսուքներ:
3. Վերցրեք ձեզ հետ`
4. Կենտրոնում:
Ձեզ կառաջարկվի հետևյալ իրերը թողնել անհատական հանդերձարանում և պահատեղիում.
5. Հետազոտությունը:
Հետազոտության ժամանակ դուք մշտապես կլինեք բժշկական անձնակազմի հսկողության տակ: Հետազոտության ամբողջ ընթացքում ձեր հարազատը կամ մտերիմը կարող են լինել ձեր կողքին: Մի պլանավորեք անհետաձգելի գործեր հետազոտությունից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածում: Հետազոտությունը կարող է տևել 10 րոպեից մինչև 1 ժամ` կախված դրա ծավալից և բարդությունից:
6. Արդյունքները:
Մեծամասամբ դուք կարող եք ստանալ արդյունքները (նկարներ և եզրակացություն) հետազոտության ավարտից հետո 2 ժամվա ընթացքում` բացառությամբ բարդ դեպքերի, որոնք բժշկական կոնսիլիում են պահանջում: