Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) միմյանցից տարբերվում են զգայունություն սկզբունքով (որ հյուսվաքներն են առավել տեսանելի): ՀՏ-ի միջոցով պատկերներ ստանալու համար կիրառում են ռենտգենյան ճառագայթներ:
Համակարգչային տոմոգրաֆիան իրենից ներկայացնում է հատուկ ռենգտեն սարք, որը պտտվում է պացիենտի մարմնի շուրջ և նկարում է տարբեր անկյունների տակ:
Պատկերները մշակվում են և ամփոփվում են համակարգչի կողմից:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) պատկերներ ստանալու համար չի կիրառում ռենտգենյան ճառագայթներ: Պացիենտը պառկում է բարձր մագնիսական դաշտում, որտեղ մարդու օրգանիզմի ջրածնի ատոմները տեղաբաշխվում են մագնիսական դաշտին զուգահեռ: Այդ պահին տոմոգրաֆը հաղորդում է էլեկտրոմագնիսական ազդակ՝ ուղղահայաց հիմնական մագնիսական դաշտին: Ջրածնի ատոմները, որոնք ունեն միատեսակ հաճախականություն մագնիսական ազդակին, «գրգռվում են» և ստեղծում են իրենց ազդակը, որն էլ որսում է տոմոգրաֆը: Հյուսվածքների տարբեր տեսակներ (ոսկրեր, մկաններ, անոթներ և այլն) ունեն ջրածնի ատոմների տարբեր քանակներ և այդ իսկ պատճառով դրանք տարբեր ձևով են արձագանքում մագնիսակական ազդակին: Տոմոգրաֆը ստանում է այդ ազդակները, տարբերակում և ստեղծում է պատկերներ:


ՄՌՏ-ն սկզբունքորեն այլ մեթոդ է: Այն պատկերում է ոչ թե ռենգտենյան խտությունը, այլ պրոտոններից եկած ՄՌ-ազդակի բազմաթիվ պարամետրերը (կախված հետազոտության տեսակից Т1, Т2, FLAIR և այլն): Ոսկրերի հետազոտության համար ՄՌՏ նպատակահարմար չէ, սակայն շատ լավ պատկերում է ջրածնով հարուստ հյուսվածքների փոփոխությունները՝ գլխուղեղում և ողնուղեղում, մկաններում, կապաններում, ջլերում, աճառներում: ՄՌՏ-ն անփոխարինելի է դեմիելինիզացնող փոփոխությունների, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների, միջողային սկավառակների ճողվածքների, կապանների և աճառների վնասվածքների բացահայտման դեպքում (օրինակ՝ ծնկային հոդի վնասվածքի դեպքում):|
ՀՏ հետազոտություն |
ՄԻջին արդյունավետ դոզաչափը (մԶվ) |
Նկարների համապատասխան քանակը |
|
Գլխուղեղ [ME] |
2 |
100 |
|
Պարանոց [ME] |
3 |
150 |
|
Ոսկրերում կալցիումի խտության գնահատում [ME] |
3 |
150 |
|
Թոքերի անգիոգրաֆիա [BR] |
5,2 |
260 |
|
Ողնաշար [ME] |
6 |
300 |
|
Կրծքավանդակ [WA] |
8 |
400 |
|
Կորոնար անգիոգրաֆիա [EI] |
8,7 |
435 |
|
Որովայնի խոռոչ [WA] |
10 |
500 |
|
Կոնք [WA] |
10 |
500 |
|
Վիրտուալ կոլոնոսկոպիա [ME] |
10 |
500 |
|
Կրծքավանդակ (թոքային էմբոլիա)[ME] |
15 |
750 |