Կենտրոնում կարող են բուժվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ, այդ թվում` Հայաստանի:
Մեր հիմնական առավելություններն են.
1. Ամենաժամանակակից Գամմա-դանակը և Կիբեր-դանակը,
2. Բարձրակարգ բժշկական անձնակազմ, որը երկարատև վերապատրաստումներ է անցել են համաշխարհային առաջատար ռադիովիրաբուժական կենտրոններում (ԱՄՆ, Ճապոնիա, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա):
3. Բուժման ամենացածր գինը` սկսած 3,500 $,
4. Վիզաների և լեզվային խոչընդոտների բացակայություն: Հայաստանից այցելող պացիենտների համար չի պահանջվում վիզայի ձևակերպում սահմանը հատելու համար:
5. ՄԻԲՍ ռադիովիրաբուժական կենտրոնի ներկայացուցչության առկայությունը Հայաստանում առավելագույնս դյուրացնում է փաստաթղթերի ներկայացումը` ռադիովիրաբուժական բուժման հնարավորությունը որոշելու նպատակով: Հայաստանի բնակիչների համար ռադիովիրաբուժական կենտրոնի Երևանյան ներկայացուցչություն դիմելը հավասարազոր է Սանկտ-Պետերբուրգի կենտրոն դիմելուն:
Ծառայությունների տեսակների և դրանց գների մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղից: