Մեր 5 առավելությունները

1. Պատկերների և եզրակացությունների կատարյալ որակ. կենտրոնը հագեցած է գերմանական Siemens ֆիրմայի բարձրադաշտ մագնիսա-ռեզոնանսային (1․5 և 3 Տեսլա) և բազմապարույրային համակարգչային տոմոգրաֆներովՏոմոգրաֆների հզորությունը, կենտրոնի մասնագետների բարձր որակավորումը, ինչպես նաև ՄԻԲՍ միասնական փորձը (օրական 4.000 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն ավելի քան 100 կենտրոններում) թույլ են տալիս ապահովել հետազոտության արդյունքների շատ բարձր որակ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին:

2.  Եվրոպայում գործող ամենամեծ հեռաբժշկական ցանցը Սանկտ-Պետերբուրգի խորհրդատվական կենտրոնի հետ, մեր կենտրոնի բժիշկներին թույլ է տալիս ըստ անհրաժեշտության  հեռահար բժշկական կոնսիլիումներ իրականացնել բարդ բժշկական դեպքերի վերաբերյալ և բարձրացնել հետազոտության արդյունքների հավաստիությունը:

3. Հարմարավետ պայմաններ. կենտրոնը աշխատում է յուրաքանչյուր օր` ժամը 07.00-ից 23.00-ը: Մաքուր և լուսավոր սպասասրահ, հաճելի մթնոլորտ, անձնական իրերի համար նախատեսված պահոց, անվճար Wi-Fi ինտերնետ: Հետազոտության ժամանակ կտրամադրվեն անձնական հիգիենայի բոլոր անհրաժեշտ պարագաները:

4. Հետազոտության արդյունքների հասանելիություն և գաղտնիություն. Հետազոտության գրավոր եզրակացությունը կարելի է ստանալ սկսած 2 ժամից ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: Անձնական և բժշկական տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորված է, իսկ հետազոտությունների արդյունքները պահպանվում են առնվազն 10 տարի:

5. Ամենաողջամիտ ՄՌՏ և ՀՏ գները Հայաստանում. գործում է նաև զեղչերի համակարգ` կենսաթոշակառուների, հաշմանդամների, պատերազմի մասնակիցների և բուժաշխատողների համար` 10%: Կենտրոնը աշխատում է բոլոր ապահովագրական ընկերությունների հետ: