Բարձրադաշտ և ցածրադաշտ ՄՌՏ

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆների գլխավոր որակական հատկանիշը մագնիսական դաշտի լարվածությունն է: Մագնիսական դաշտի լարվածության չափման միավորը Տեսլան է: Ըստ այդմ ՄՌ-տոմոգրաֆները բաժանվում են երեք մեծ խմբի՝ ցածրադաշտ, բարձրադաշտ և գեր-բարձրադաշտ: Որքան բարձր է մագնիսական դաշտը այնքան ավելի որակով են ստացված պատկերները և հետևաբար բժշկական տեսանկյունից ավելի ինֆորմատիվ:

Մինչև 1 Տեսլա հզորություն ունեցող տոմոգրաֆները համարվում են ցածրադաշտ և շատ քիչ գործացություն ունեն ժամանակակից բժշկության մեջ ստացված պատկերների շատ ցածր որակի պատճառով: 1 Տեսլա և ավել տոմոգրաֆները համարվում են բարձրադաշտ: Ներկայումս ամենաշատ կիրառվող ՄՌ տոմոգրաֆները 1,5 Տեսլա հզորություն ունեն, քանի որ դա ամենաօպտիմալ հզորությունն է բարձր որակի պատկերներ ստանալու համար:  3 Տեսլա և ավել տոմոգրաֆները համարվում են գեր-բարձրադաշտ և կիրառվում են ինչպես ախտորոշման, այնպես գիտական հետազոտությունների իրականացման համար: 

Ցածրադաշտ ՄՌ-տոմոգրաֆները ունեն թեք П-տառի կամ ուղղանկայն տեսք, իսկ բարձրադաշտ ՄՌ-տոմոգրաֆները`  խողովակի տեսք:

Ստորև պատկերներում նույն անձի գլխուղեղն է հետազոտված ցածրադաշտ և բարձրադաշտ տոմոգրաֆներով:

Ձախ կողմում 0,3 Տեսլա, աջ կողմում 1,5 Տեսլա: Անզեն աչքով տեսանելի է տարբերությունը, հատիկավորման աստիճանը: