Երևանյան մասնաճյուղ

ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի Երևանյան մասնաճյուղը հիմնադրվել է 2012թ.:

Մասնաճյուղի առաքելությունը Հայաստանի բնակչությանը բարձր-տեխնոլոգիական բժշկա-ախտորոշիչ օգնությամբ ապահովելն է, որի շնորհիվ հնարավոր կլինի վաղ շրջանում ախտորոշել հիվանդությունները և բուժել դրանք:

ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղի ՄՌՏ բաժանմունքը իր գործունեության 5 տարիների ընթացքում գրավեց առաջատար դիրքեր ախտորոշիչ ծառայությունների մատուցման ոլորտում: Մեր ճկուն և օպերատիվ աշխատանքի շնորհիվ այլևս անցյալում են ՄՌՏ հետազոտության համար գոյացող երկար հերթերը և այժմ հնարավոր է այն անցնել հենց գրանցման օրը։

Ունենալով գերմանական Siemens ֆիրմայի արտադրության բարձրադաշտ ժամանակակից ՄՌ տոմոգրաֆ (1.5 Տեսլա), մեր կենտրոնը նշանակալիորեն բարձրացրեց մատուցվող ՄՌՏ ծառայությունների որակը, ինչը կենսական դեր ունի հիվանդությունների ճշգրիտ ախտորոշման և բուժման համար։ Մեր շնորհիվ ՄՌՏ ախտորոշումը Հայաստանում սկսվեց կիրառվել այնպիսի հիվանդությունների ախտորոշման մեջ, ինչպիսիք են լեղատար և միզատար ուղիների հիվանդությունները:

2014թ. օգոստոս ամսին ՄԻԲՍ Երևանյան մասնաճյուղը համալրվեց նաև գերմանական Siemens ֆիրմայի արտադրության բարձրակարգ բազմապարույրային համակարգչային տոմոգրաֆով, որը հագեցած է նաև կոնտրաստ նյութի ավտոմատ ներարկման ինժեկտորային համակարգով: Համակարգչային տոմոգրաֆի օգնությամբ կատարվում են ինչպես ստանդարտ ՀՏ հետազոտություններ, այնպես էլ կոնտրաստային անգիոգրաֆիկ հետազոտություններ: Առաջին անգամ Հայաստանում կատարվում է վիրտուալ կոլոնոսկոպիա հետազոտությունը: 

Կենտրոնում ամսական կատարվում է մոտ 1.200 ՄՌՏ և ՀՏ հետազոտություն:


Նորություններ