ՄԻԲՍ

ՄԻԲՍ բժշկական կենտրոնը (նախկինում` Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկա-ախտորոշիչ կենտրոն, ԿՀՄԻ ԲԱԿ) ստեղծվել է 2003թ.` միմիայն մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Նրա գործունեության հիմնական ուղղությունը ախտորոշիչ կենտրոնների ցանցի ստեղծումն է ՌԴ-ում և հարևան երկրներում` բնակչությանը բարձր տեխնոլոգիական ախտորոշման և բուժման մեթոդներով ավելի լավ ապահովվելու նպատակով:

2003թ. օգոստոսին իր առաջին այցելուներին ընդունեց մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայի առաջին մասնավոր կենտրոնը ՌԴ-ում:

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) – ախտորոշման բարձր-տեխնոլոգիական մեթոդ է, որը ներկայումս համարվում է առաջադեմ, բացարձակ անվնաս և, շատ դեպքերում, առավել տեղեկատվական (ինֆորմատիվ):

2005թ. ըկերությունը իրականացրեց առաջին տարածաշրջանային ծրագիրը. իր դռները բացեց ՄԻԲՍ–Տվեր կենտրոնը: 2005թ. սկսած ընկերության ցանցը յուրաքանչյուր տարի ընդլայնվում է 10-12 նոր բաժանմունքներով: Այսօր Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ տարածքում գործում են ավելի քան 94 ՄԻԲՍ կենտրոններ:

Բոլոր ՄՌՏ բաժանմունքները հագեցած են Siemens ֆիրմայի բարձրադաշտ (1.5-3 տեսլա) մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆներով և համակցված են մեկ հեռա-բժշկական ցանցի մեջ:

Սանկտ-Պետերբուրգում տեղակայված է խորհրդատվական կենտրոնը, որտեղ աշխատում են առավել փորձառու` ահռելի ախտորոշիչ փորձ ունեցող բժիշկները: Որևէ ՄԻԲՍ կենտրոնում աշխատող ցանկացած բժիշկ հնարավորություն ունի խորհրդատվություն ստանալու Սանկտ-Պետերբուրգից: Բնականաբար խորհրդատվական կենտրոն են ուղարկվում միայն ախտորոշման տեսանկյունից ամենաբարդ դեպքերը: Բժիշկ-խորհրդատուները օրական պատասխանում են այնպիսի հարցերի, որոնց հետ սովորական բժիշկը առնչվում է ընդամենը մի քանի անգամ իր ամբողջ բժշկական գործունեության ընթացքում, դրանով իսկ անգնահատելի փորձ կուտակելով:

ՄԻԲՍ-ը առաջատար է ինչպես բժշկական պատկերների և դրանց մեկնաբանման որակով, այնպես էլ իրականացվող հետազոտությունների քանակով: Այսպես, 2003թ. կազմակերպության կողմից հետազոտվել է 8000 պացիենտ, 2005թ.` 59.000, 2007թ.`  300.000 պացիենտ, 2012թ.` 1 մլն պացիենտ, 2016թ.` 1,3 մլն պացիենտ:

Այն քաղաքներում, որտեղ աշխատում են մեր բաժանմունքները վերացել են հետազոտություն անցնելու բազմամսյա հերթերը: Բյուջետային ֆինանսավորման լիովին բացակայության դեպքում անգամ, պահպանվում են այնպիսի գներ, որոնք ավելի ցածր են, քան պետական բժշկա-ախտորոշիչ հաստատություններում: Այսօր, մեր հիվանդների 40%-ը արտոնյալ կատեգորիաների քաղաքացիներ են:

Ռադիո-վիրաբուժությունը ևս մեկ ոլորտ է, որտեղ ՄԻԲՍ-ը առաջատար դիրքեր է գրավում Արևելյան Եվրոպայի, ՌԴ և ԱՊՀ տարածքում: 

2008թ. աշնանը Սանկտ-Պետերբուրգում բացվել է և հաջողությամբ աշխատում է ռադիո-վիրաբուժության և ռադիո-թերապիայի բարձր տեխնոլոգիական կենտրոնը`ներառյալ Գամմա դանակ սարքավորումը, որը նյարդա-ռադիո-վիրաբուժության մեջ «ոսկե» ստանդարտ է համարվում: Արդեն 2009թ., աշխատանքի առաջին տարում, կնետրոնի բժիշկների կողմից իրականացվել էր ավելի քան 300 ռադիո-վիրաբուժական միջամտություն` նշված ժամանակահատվածում ՌԴ-ում իրականացվածների կեսը: Մինչ օրս իրականացվել է ավելի քան 10.000 միջամտություն:

2009թ. Սանկտ-Պետերբուրգում բացվեց բժշկական պատկերահանման (վիզուալիզացիայի) լիարժեք ախտորոշիչ կենտրոն, որը հագեցած է ինչպես հզոր մագնիսական դաշտ ունեցող տոմոգրաֆով (1.5 տեսլա), այնպես էլ գերհզոր մագնիսական դաշտ ունեցող Siemens VERIO 3.0 տեսլա տոմոգրաֆով, Siemens Sensation 64 բազմապարույրային համակարգչային տոմոգրաֆով և CAD կայան ունեցող թվային մամոգրաֆով: Գերմանիայի առաջատար ճառագայթաբանների ղեկավարությամբ, կենտրոնի մասնագետները յուրացրել են նորագույն ճառագայթաբանական մեթոդաբանությունը` ներառյալ գերհզոր մագնիսական դաշտ ունեցող Siemens VERIO 3.0 տեսլա տոմոգրաֆի հետ աշխատանքը և դրանով ստացված տվյալների մեկնաբանումը:

2010թ. բացվեց ՌԴ սահմաններից դուրս գտնվող առաջին բաժանմունքը. Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսեց պացիենտներ ընդունել ՄՌՏ ախտորոշման կենտրոնը:

2011թ. կազմակերպության կողմից բացվեց ՌԴ-ում առաջին մասնավոր ուռուցքաբանական կենտրոնը, որը հագեցած է նորագույն ռադիո-թերապևտիկ սարքավորումների ամբողջ սպեկտրով` ներառյալ Կիբեր դանակը և կոմֆորմային ճառագայթման գծային արագացուցիչները:

2012թ. ՄԻԲՍ բարձ-տեխնոլոգիական գործիքակազմը համալրվեց ևս մեկ ունիկալ սարքավորումով` Համակարգչային տոմոգրաֆիայի հետ համակցված Պոզիտրոնա-էմիսիոնային տոմոգրաֆիայի կենտրոնը (ՊԷՏ/ԿՏ), որը թույլ է տալիս միանգամից հետազոտել օրգանիզմը և ամենավաղ շրջանում հայտնաբերել ուռուցքները:

 ՄԻԲՍ և Սանկտ-Պետերբուրգի կառավարության միջև կնքված հուշագրի հիման վրա կառուցվելու է ԿՀՄԻ Պրոտոնային թերապիայի կենտրոնը, որը կսկսի աշխատել 2017թ.

Նորություններ