ՄՌՏ և ՀՏ տարբերությունը

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) միմյանցից տարբերվում են զգայունություն սկզբունքով (որ հյուսվաքներն են առավել տեսանելի): ՀՏ-ի միջոցով պատկերներ ստանալու համար կիրառում են ռենտգենյան ճառագայթներ:

Համակարգչային տոմոգրաֆիան իրենից ներկայացնում է հատուկ ռենգտեն սարք, որը պտտվում է պացիենտի մարմնի շուրջ և նկարում է տարբեր անկյունների տակ:
Պատկերները մշակվում են և ամփոփվում են համակարգչի կողմից: 

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) պատկերներ ստանալու համար չի կիրառում ռենտգենյան ճառագայթներ: Պացիենտը պառկում է բարձր մագնիսական դաշտում, որտեղ մարդու օրգանիզմի ջրածնի ատոմները տեղաբաշխվում են մագնիսական դաշտին զուգահեռ: Այդ պահին տոմոգրաֆը հաղորդում է էլեկտրոմագնիսական ազդակ՝ ուղղահայաց հիմնական մագնիսական դաշտին: Ջրածնի ատոմները, որոնք ունեն միատեսակ հաճախականություն մագնիսական ազդակին, «գրգռվում են» և ստեղծում են իրենց ազդակը, որն էլ  որսում է տոմոգրաֆը: Հյուսվածքների տարբեր տեսակներ (ոսկրեր, մկաններ, անոթներ և այլն) ունեն ջրածնի ատոմների տարբեր քանակներ և այդ իսկ պատճառով դրանք տարբեր ձևով են արձագանքում մագնիսակական ազդակին: Տոմոգրաֆը ստանում է այդ ազդակները, տարբերակում և ստեղծում է պատկերներ:


ՀՏ արտացոլվում է ռենտգենյան խտությամբ, այդ իսկ պատճառով հիանալի պատկերում է ոսկրերի կառուցվածքը՝ ոսկրերում տեղաբաշխված կալցիումի աղերը ընկալում են ռենտգենյան ճառագայթները: Մյուս կողմից, գլխուղեղի հյուսվածքը ՀՏ-ի միջոցով պրակտիկորեն երևում է միասեռ. արյունը, լիքվորը, բազմաթիվ ուռուցքները, ուղեղի այտուցները խտությամբ շատ քիչ են տարբերվում ուղեղանյութից և կարող են տարբերակվել ՀՏ-ի միջոցով, սակայն օրինակ դեմիելինիզացնող օջախները ՀՏ-ի հետազոտությամբ չեն երևա:

Գլխի տրավմատիկ վնասվածքի դեպքում ՀՏ-ն օպտիմալ հետազոտություն է՝ արագ և հասանելի, որը բացահայտում է գանգի ոսկրերի կոտրվածքները, գլխուղեղի վնասված օջախները և ներգանգային hեմատոմաները: Այնուամենայնիվ, բժիշկները նշանակելով ՀՏ հետազոտություն, պետք է հաշվի առնեն այն փաստը, որ ՀՏ հետազոտության ժամանակ ճառագայթումն ավելի բարձր է քան սովորական ռենտգենյան հետազոտության ժամանակ (ՀՏ-ն ռենտգեն նկարների բազմաթիվ սերիաների մաթեմատիկական համադրություն է):

ՄՌՏ-ն սկզբունքորեն այլ մեթոդ է: Այն պատկերում է ոչ թե ռենգտենյան խտությունը, այլ պրոտոններից եկած ՄՌ-ազդակի բազմաթիվ պարամետրերը (կախված հետազոտության տեսակից  Т1, Т2, FLAIR և այլն): Ոսկրերի հետազոտության համար ՄՌՏ նպատակահարմար չէ, սակայն շատ լավ պատկերում է ջրածնով հարուստ հյուսվածքների փոփոխությունները՝ գլխուղեղում և ողնուղեղում, մկաններում, կապաններում, ջլերում, աճառներում: ՄՌՏ-ն անփոխարինելի է դեմիելինիզացնող փոփոխությունների, գլխուղեղի և ողնուղեղի ուռուցքների, միջողային սկավառակների ճողվածքների, կապանների և աճառների վնասվածքների բացահայտման դեպքում (օրինակ՝ ծնկային հոդի վնասվածքի դեպքում):



Ստորև ներկայացված են ՀՏ հետազոտությունների ընթացքում կիրառվող ճառագայթման միջին արդյունավետ դոզաչափերը՝

ՀՏ հետազոտություն

ՄԻջին արդյունավետ դոզաչափը (մԶվ)

Նկարների համապատասխան քանակը

Գլխուղեղ [ME]

2

100

Պարանոց [ME]

3

150

Ոսկրերում կալցիումի խտության գնահատում [ME]

3

150

Թոքերի անգիոգրաֆիա [BR]

5,2

260

Ողնաշար [ME]

6

300

Կրծքավանդակ [WA]

8

400

Կորոնար անգիոգրաֆիա [EI]

8,7

435

Որովայնի խոռոչ [WA]

10

500

Կոնք [WA]

10

500

Վիրտուալ կոլոնոսկոպիա [ME]

10

500

Կրծքավանդակ (թոքային էմբոլիա)[ME]

15

750






      

Նորություններ