Էպիլեպսիայի պրոտոկոլով ՄՌՏ հետազոտության ներդրման առաջին արդյունքները Հայաստանում

Սույն թվականի դեկտեմբերի 4-5-ը “Մոսկվայի տանը” տեղի ունեցավ Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպված “Էպիլեպսիայի օրերը Հայաստանում” Հայ-ֆրանսիական միջազգային գիտաժողովը: Տվյալ գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ինչպես ֆրանսիայից ժամանած բժիշկներ, այնպես էլ Հայաստանի առաջատար մասնագետները: Ելույթ ունեցավ նաև ՄԻԲՍ Երևան բժշկական կենտրոնի ՄՌՏ բաժանմունքի վարիչ, Ռադիոլոգների Հայկական Ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանը, ով ներկայացրեց ՄՌՏ հետազոտության Էպիլեպիսայի հատուկ պրոտոկոլի ներդրման առաջին արդյունքները: Զեկույցում բժիշկ Մատինյանը կարևորեց ինչպես ՄՌՏ-ի դերը Էպիլեպսիայի ախտորոշման հարցում, այնպես էլ հատուկ “Էպիլեպսիայի պրոտոկոլի” կարևորությունը Էպիլեպտոգեն փոքր և նուրբ փոփոխությունների (օջախների) հայտնաբերման հարցում: 

Մոտ մեկ տարի առաջ ՄԻԲՍ Երևան բժշկական կենտրոնում կատարվեց Հայաստանում առաջին Էպիլեպսիայի հատուկ պրոտոկոլը, որը լիովին նոր մակարդակի վրա դրեց Էպիլեպսիայի ՄՌՏ հետազոտությունը: Այդ ընթացքում կատարվել է մոտ 120 հետազոտություն: Արդյունքում Հայաստանում ներդնելով տվյալ մեթոդը հնարավորություն ընձեռեց հայտնաբերել էպիլեպտոգեն այնպիսի օջախներ, որոնք ուղղակի չէին երևում ստանդարտ (սովորական) ՄՌՏ հետազոտության ժամանակ: Ֆրանսիայից ժամանած մեր գործընկերները նույնպես համաձայնվեցին այն մտքի հետ, որ Էպիլեպսիայով տառապող ցանկացած պացիենտի պետք է հետազոտել հատուկ Էպիլեպսիայի պրոտոկոլով և շատ ուրախ էին իմանալով, որ տվյալ գերժամանակակից մեթոդն արդեն մեկ տարի գործում է Հայաստանում, ի շնորհիվ ՄԻԲՍ Երևան բժշկական կենտրոնի: