Varian Inc. ընկերության ղեկավարի այցը ՄԻԲՍ

Հունիսի 9-ին աշխատանքային այցով ՄԻԲՍ կառուցվող պրոտոնային կենտրոն այցելեցին Varian Inc. ընկերության նախագահ Դոու Ուիլսոնը (Dow Wilson) և պրոտոնային թերապիայի ստորաբաժանման ղեկավար Մոատազ Քարմալավին (Moataz Karmalawy):

Կառուցվող կենտրոնը կդառնա ճառագայթային պրոտոնային թերապիայի առաջին հիվանդանոցային կենտրոնը Ռուսաստանում: Կենտրոնում կատարվող ընդհանուր ներդրումները կազմում են 140մլն ԱՄՆ դոլար: 

Varian ընկերության արտադրության պրոտոնային թերապիայի Probeam համակարգը տեղադրվելու է 2016թ. գարնանը, իսկ 2017թ. չորրորդ եռամսյակում կենտրոնը կընդունի իր առաջին պացիենտներին:

Նոր կենտրոնում հնարավորվություն կունենան բուժվել տարեկան 800-ից 1000 պացիենտներ: Եվրոպայում այս պահին գործում է ընդամենը մի քանի նմանատիպ կենտրոն: