Ֆրանս-հայկական 1-ին ռադիոլոգիական սիմպոզիում

Սույն թվականի մայիսի 12-13-ը «ԻԲԻՍ Երևան Սենթր» հյուրանոցի «Արարատ» դահլիճում տեղի ունեցավ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» և Լիոնի Ֆրանսահայ բժշկական միության կողմից համատեղ կազմակերպված Ֆրանս-հայկական 1-ին ռադիոլոգիական սիմպոզիումը։

Զեկույցներով հանդես եկան Ֆրանսիայից ժամանած պատվավոր հյուրերը`

- Պրոֆ. Ֆրանսուա Կոտտոն, Լիոն Սյուդ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի ծառայության ղեկավար, ինտերվենցիոն ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, Ռոն Ալպերում ռադիոլոգիայի ֆրանսիական ասոցիացիայի մասնաճյուղի նախագահ,

-Պրոֆ.Ժան Բատիստ Պիալա, Լիոն Սյուդ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի Ծառայության ղեկավարի տեղակալ, Լիոն Սյուդբժշկական կենտրոնի ոսկրամկանային ախտորոշման բաժանմունքի վարիչ,

- Դոկտոր Համբար Գայայան, Լիոնի ֆրանսահայ բժշկական միության նախագահ, Վիեն Ֆրանսիա, «LHussel» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար:

Գիտաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցան ՄԻԲՍ բժշկական կենտրոնի ՄՌՏ և ՀՏ բաժանմունքների բժիշկները ի դեմս` Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար Նարեկ Մատինյանի և վերահսկիչ հանձաժողովի նախագահ Գարիկ Հովհաննիսյանի:

Գիտաժողովի մյուս նկարները կարող եք դիտել այստեղից: