Նոր հետազոտություններ. սրտի ՄՌՏ և Էպիլեպսիայի հատուկ ՄՌՏ

Հավատարիմ մնալով հետազոտման ժամանակակից մեթոդների ներդրման մեր սկզբունքին, ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնը ընդլայնում է մատուցվող ծառայությունների սպեկտրը:


Ինչպես տեղեկացրել էինք այս տարվա գարնանը, մեր կենտրոնում սկսվում են իրականացվել սրտի մագնիսա-ռեզոնանսային հետազոտություններ (Սրտի ՄՌՏ):

Սրտի ՄՌՏ-ն իրականացվում է ինչպես առանց կոնտրաստավորման, այնպես էլ դինամիկ կոնտրաստային ուժեղացմամբ` հատուկ սարքի միջոցով:

Այն ցուցված է հետևյալ դեպքերում.

- սրտի փորոքների, կլապանների, խոշոր անոթների, պերիկարդի անատոմիայի և ֆունկցիայի գնահատման համար,

- սրտի կամ անոթների զանազան հիվանդությունների ախտորոշման համար, ինչպիսիք են ուռուցքները, ինֆեկցիաներն ու բորբոքային հիվանդությունները:

- կորոնար անոթների հիվանդությունների կամ արյունամատակարարման խանգարման հետևանքների կամ տարած ինֆարկտից հետո սպիական հյուսվածքի առկայության հայտնաբերման և գնահատման համար,

- Սրտի և անոթների զարգացման արատների ախտորոշման համար` հատկապես բնածին արատների դեպքում:


ԿՀՄԻ բժշկա-ախտորոշիչ կենտրոնում սկսվում են նաև կատարել նեղ մասնագիտացված ՄՌՏ հետազոտություն էպիլեպսիայով պացիենտների համար:

Այն կատարվում է արդեն իսկ գլխուղեղի ընդհանուր ՄՌՏ անցած անձանց` էպիլեպսիայի հնարավոր պատճառի ավելի խորը ուսումնասիրման, դրա բուժման վիրաբուժական և ոչ վիրաբուժական հնարավորությունների պարզման համար:

Գրանցվելու համար պացիենտները կամ նրանց բուժող սրտաբանները կարող են զանգահարել 011-42-11-11 կամ այցելել www.ldc.am/reg հղումով: