ՄԻԲՍ նախագահ Արկադի Ստոլպների պաշտոնական այցը Հայաստան

Մայիսի 29-ին, ՄԻԲՍ կառավարման խորհրդի նախագահ Արկադի Ստոլպները Սանկտ Պետերբուրգի պաշտոնական պատվիրակության կազմում այցելեց Հայաստանի Հանրապետություն:

Արկադի Ստոլպները հանդիպեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվեցին միջուկային բժշկության ոլորտում ՄԻԲՍ բժշկական կենտրոնի հնարավոր ներդրումային ծրագրերը Հայաստանում: