Մասնակցություն Զալցբուրգի Weill Cornell սեմինարին



ՄԻԲՍ երևանյան մասնաճյուղի բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Մատինյանը մասնակցեց Զալցբուրգի Weill Cornell սեմինարին, որը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ից 30-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում: Այս տարի սեմինարը, որին մասնակցում էին 39 ռադիոլոգ 32 երկրից, նվիրված էր ուռուցքաբանական հիվանդությունների ախտորոշմանը: Դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի, սեմինարի օգտակարություննը կայանում էր նաև նրանում, որ սեմինարի յուրաքանչյուր մասնակից պետք է մի հետաքրքիր կլինիկական դեպքի ներկայացներ:

Սեմինարի վերջին օրը, գալա ընթրիքի ժամանակ կազմակերպիչները տեղեկացրին, որ 39 կլինիկական դեպքերից ընտրվել են լավագույն 6-ը, որոնք հրապարակվելու են կազմակերպության պաշտոնական կայքում և օգտագործվելու են ուսումնական նյութերում:: Ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ հաղթողներից մեկը Նարեկ Մատինյանն էր, որի ներկայացումը նվիրված էր դեմիելինացնող հիվանդության մի հազվագյուտ դրսևորման` Բալոյի կոնցենտրիկ սկլերոզին (Balo concentric sclerosis):

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը և ցանկանում հետագա մասնագիտական ձեռքբերումներ: