Ուրախ ենք տեղեկացնել, որ առաջին անգամ մեր կենտրոնում և Հայաստանում իրականացվեց կրծքագեղձի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա բարձրադաշտ ՄՌ տոմոգրաֆով։
Կրծքագեղձի ՄՌՏ անգնահատելի դեր ունի կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, սակայն մինչ այժմ մեր երկրի պացիենտները մեծամասամբ զրկված են եղել այդ հնարավորությունից։
Այժմ այս հետազոտությունը հասանելի կլինի բոլոր այն կանանց, ով ունի դրա ցուցումը և կարիք չի լինի դրա համար մեկնել արտերկիր։
Ձեր առողջությունն անգին է, տեղեկատվությունը դրա մասին՝ հասանելի։