Ապառիկ Ինեկոբանկի հետ

ՄԻԲՍ բժշկական կենտրոնը Ինեկոբանկի հետ համագործակցության շրջանակներում սկսում է մատուցել ծառայություններ ապառիկ վճարման կարգով:

Ապառիկի պայմաններն են`
- 0% կանխավճար,
- 3-36 ամիս մարման ժամկետ,
- 20-24% տարեկան տոկոսադրույք,
- 0% ամսական սպասարկման վճար,
- Ապառիկի նվազագույն գումարը` 30,000 ՀՀ դրամ,
- Ապառիկի դեպքում ծառայությունների արժեքը ավելանում է 4%-ով,
- Ապառիկը ձևակերպվում է տեղում անձնագրի և սոցքարտի հիման վրա: