Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի առավելությունները սրտի պաթոլոգիաների ախտորոշման գործընթացում

ՄՌՏ-ի միջոցով հնարավոր է ստանալ ինֆորմացիա սրտամկանի ֆունկցիոնալ, մորֆոլոգիական պարամետրերի մասին, ինչպես նաև գնահատել սրտամկանի պերֆուզիայի աստիճանը: Սրտի  մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օժտված է  լայն ախտորոշիչ  հնարավորություններով, այն է`

. Սրտի փորոքների ֆունկցիոնալ և մորֆոլոգիական վերլուծություն,
-    Սրտամկանի կծկողունակության ռեգիոնար խանգարումներ,
-    Ֆրակցիայի որոշում,
-    Վոլյումետրիա,
. Պերիկարդի հիվանդությունների ախտորոշում,
. Սրտի փականների  հիվանդությունների ախտորոշում,
. Սրտամկանի ճշգրիտ պատկերավորում,
. Սրտի խոռոչներում ուռուցքային գոյացությունների, թրոմբների ախտորոշում,
. Սրտի բնածին արատների վերիֆիկացիա,
. Արիթմոգեն աջփորոքային դիսպլազիաների ախտորոշում,
. Կարդիոմիոպաթիաների ախտորոշում,
. Սրտամկանի ինֆարկտների ախտորոշում,
. Աորտայի հիվանդությունների ախտորոշում:

Սրտի ՄՌՏ-ի միջոցով մանրակրկիտ ինֆորմացիա է տրամադրվում սրտի բոլոր հատվածների վերաբերյալ: Հիմնականւմ այն իրականացվում է  կոնտրաստային նյութի ներարկմամբ: Սրտի ՄՌՏ-ն իրականանում է ԷԿԳ սինխրոնիզացիայով: Սրտամկանի ֆունկցիայի ուսումնասիրման համար  ինֆորմացիա է ստացվում սրտի գործունեության տարբեր ցիկլերի ընթացքում: Դրա համար օգտագործվում են արագ գրադիենտային հաջորդականություններ` flash և true fisp: Սրտամկանի  CINE-պատկերներն (кино-мрт) օգտագործվում են սրտի պատերի ատիպիկ շարժումների, բարակացման, թրոմբների, ուռուցքների վիզուալիզացիայի համար:

Շատ հեղինակների կարծիքով, CINE-ՄՌՏ –ն հանդիսանում է ոսկե ստանդարտ  փորոքների, ինչպես նաև միոկարդի ծավալի ճիշտ քանական բնութագրի համար:
Այսպիսով. սրտի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան հանդիսանում է գերժամանակակից և բարձր ինֆորմատիվությամբ օժտված մեթոդ, որը հնարավորություն է տալիս գնահատել սրտի կառուցվածքային և ֆունկցիոնալ պարամետրերը:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ.

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան  մարդու  տարբեր անատոմիական հատվածների շերտավոր պատկերների ստացման ոչ ինվազիվ ախտորոշիչ մեթոդ է,  որի  հիմքում ընկած է մագնիսական ռեզոնանսի ֆիզիկական քվանտային ֆենոմենը:  Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան օգտագործում է կենսաբանական օբյեկտի կողմից էներգիայի կլանման և արտացոլման առանձնահատկությունները էլոկտրոմագնիսային սպեկտրի ռադիոհաճախային դիապազոնում:

ՄՌՏ-ի առավելություններն են`

. Տարածական բարձր թողունակությունը,
. Միջհյուսվածքային ամենամեծ տարբերակման հնարավորությունը,
. Իոնիզացնող ճառգայթման բացակայությունը,
. Եռաչափ պատկերների արտածումը,
. Կոնտրաստային նյութի ներարկման դեպքում բացասական էֆեկտների բացակայությունը:

ՄՌՏ-ի բացարձակ հակացուցումներն են`

. Օրգանիզմում էլեկրտրոնային, մագնիսական կամ մեխանիկական կարդիոստիմուլյատորների առկայությունը,
. Ֆերոմագնիսական կամ էլեկտրական պրոթեզները,
. Մետաղական բեկորները,
. Լսողական իմպլանտները:

ՄՌՏ-ի հարաբերական հակացուցումներն են`

. Հղիության առաջին եռամսյակը,
. Նորածին երեխաները մինչև ամսական,
. Կլաուստրաֆոբիան:

Մագնիսական դաշտի գլխավոր բնութագրերից մեկը դաշտի լարվածությունն է, որը չափվում է տեսլաներով: Որակյալ պատկերներ ստանալու համար դաշտի լարվածությունը պետք է լինի առնվազն 1 տեսլա:
Չնայած, որ սրտի առաջին ՄՌՏ հետազոտություններն իրականացվել են դեռևս անցյալ դարի 80-ականներին, այս մեթոդը սկսել է   բուռն զարգանալ բոլորովին վերջերս, կապված  արագ և գերարագ իմպուլսային հաջորդականությունների առաջացման հետ: Աշխարհում սրտի ՄՌՏ –ն այժմ ունի լայն կիրառում, սակայն մեր երկրում այս մեթոդի զարգացումը սկսվել է վերջերս: Հարկ է նշել, որ Հայաստանում սրտի առաջին ՄՌՏ հետազոտությունն իրականացվել է ՄԻԲՍ բժշկա-ախտորոշիչ կենտրոնի կողմից բարձրադաշտ 1,5 տեսլա հզորությամբ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի միջոցով: