Ինչպե՞ս հաղթահարել կլաուստրոֆոբիան ՄՌՏ հետազոտության ժամանակ

Պարզ քայլեր կլաուստրաֆոբիան ՄՌՏ հետազոտության ժամանակ հաղթահարելու համար

 

 

 

  • Կենտրոնացեք Ձեր շնչառության վրա` այն կարող է թողնել հանգստացնող ազդեցություն և նպաստել հետազոտության ա րդյունավետ իրականացմանը:

  • Փակեք աչքերը և պատկերացրեք, որ տանն եք կամ այլ հարմարավետ վայրում:
    Հետազոտության ընթացքում Դուք լսում եք հաճելի երաժշտություն, որի շնորհիվ նվազում է լարվածության մակարդակը:

  • Հետազոտության ամբողջ ընթացքում դուք մենակ չեք լինելու:
    Ձեզ մոտ առկա կլինի զանգի կոճակ, որի օգնությամբ կարող եք բժշկին տեղեկացնել անհարմարության մասին:

 

  • Հաշվեք. հաշվելը պարզ ու արդյունավետ մեթոդ է, որը հանգստացնում է և հնարավորություն տալիս չնկատել, թե ինչպես է անցնում ժամանակը։

  • Գնացեք հետազոտության հարազատի կամ մտերիմ մարդու հետ։Ձեր մտերիմ ընկերը կամ ընտանիքի անդամը կարող է աջակցել Ձեզ հետազոտության ընթացքում: Երբեմն նրանք կարող են լինել նաև հետազոտության սենյակում:

  • Միշտ հիշեք, որ Դուք գտնվում եք բժշկի հսկողության տակ։
    Հետազոտության ողջ ընթացքում Դուք լինելու եք հետազոտող բժշկի ուշադրության կենտրոնում: