Հոդերի ՄՌՏ

ՄՌՏ-ն հոդերի տրավմատիկ վնասվածքների, դեգեներատիվ, բորբոքային և ուռուցքային հիվանդությունների ախտորոշման հիմնական ժամանակակից մեթոդն է:

Այն հիմնական ոչ ինվազիվ մեթոդն է հոդի փափուկ հյուսվածքի վիզուալիզացիայի համար՝ ջլերի, կապանների, մահիկների (մենիսկ), աճառների, հարհոդային պարկերի:

Հոդերի հետազոտությունը մագնիսա ռեզոնանասային տոմոգրաֆիայի միջոցով ունիկալ է: Այն հնարավորություն է տալիս տեսնել և գնահատել ոչ միայն ոսկրային կառուցվածքները, որոնք տեսանելի են նաև ռենտգեն մեթոդով, այլ մեր մարմնի կառուցվածքային այնպիսի մասնիկներ, ինչպիսին են օրինակ՝ ջլերի թելիկները կամ առանձին մկանային խրձերը, հոդերի ամրակցման ապարատը, մահիկի, հոդային շուրթերի, աճառային հյուսվածքի վիճակը և այլն: Ճառագայթային ախտորոշման ոչ մի այլ մեթոդ չի նկարագրում բազմաթիվ հյուսվածքների և կառուցվածքների հակադրությունը, ինչն իր հերթին թույլ է տալիս տեսնել նույնիսկ ամենանվազագույն պաթոլոգիկ փոփոխությունները, ընդ որում պացիենտի համար առանց որևէ բացասական ազդեցության: Ինֆորմատիվութայն աստիճանը գնահատելով՝ ՄՌՏ մեթոդը կարելի է համեմատել միայն ինվազիվ մեթոդի՝ արթրոսկոպիայի հետ:

Հետազոտության հիմնական ցուցումներն են՝
  • հոդի նախկին տրավմա,
  • հոդի պրոեկցիայում ցավ,
  • կարմրածություն, գործողության սահմանանափակում և/կամ թուլացում:

Մեր կենտրոնում իրականացվում է քունքստործնոտային հոդի, ուսային հոդի, արմնկային հոդի, ծնկան հոդի, կոնքազդրային զույգ հոդերի, սրունքթաթային հոդի, ոտնաթաթի և դաստակի հոդերի ՄՌՏ հետազոտություններ: Որպես ախտորոշիչ մեթոդ հոդերի ՄՌՏ թույլ է տալիս բացահայտել տրավմատիկ վնասվածքների բազմաթիվ տեսակները (ներառյալ սպորտային տրավման), ինչպիսին են ձգումը, մկանի և ոսկրային հյուսվածքի սալջարդը (կոնտուզիա), ջլերի վնասվածքները՝ վնասվածության աստիճանների որոշմամբ:


Ներքին մենիսկի հետին եղջյուրի պոկում` Stoller, III а աստիճանի



Կոնքազդրային հոդի հոդային շուրթի պատռվածք` դեգեներատիվ փոփոխությունների տարբերակներ



Կոնքազդրային հոդի դեֆորմացնող արթրոզի նախնական արտահայտում՝ հիալինային աճառի բարակացման ձևով: Բորբոքային փոփոխությունների նախնական փուլ, որոնք չեն տարբերակվում ստանդարտ ռենտգեն հետազոտությամբ, ինչպիսիք են տարբեր էթիոլոգիայի արթրիտները, ասեպտիկ նեկրոզները և այլն:



Մեծ ոլոքի գլխիկի ասեպտիկ նեկրոզի երկրորդ փուլ, հիպոինտենսիվ ազդակի գծային պերիֆերիկ զոնա Т1 ռեժիմում ազդրոսկրի գլխիկի ենթաաճառայիան հատվածներում: Բնածին ախտահարումներ` խոնդրոպաթիաներ, հոդեր կազմող ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային պրոցեսներ:

 

Հոդերի ՄՌՏ-ն չի պահանջում որևէ հատուկ նախապատրաստում, որպես կանոն իրականացվում է առանց կոնտրաստ նյութի ներարկման, ոչ ինվազիվ է:

ՄՌՏ հաճախ նշանակում են հոդերի, ներառյալ ծնկային հոդի հիվանդությունների ժամանակ: Ժամանակակից ախտորոշման մեթոդների մեջ այն ամենարդյունավետ մեթոդն է համարվում, քանի որ թույլ է տալիս տեսնել, թե որքան և ինչ կերպ է վնասվել ծնկային հոդը, բացահայտել ախտահարման իրական պատճառը, նույնիսկ այն դեպքերում, երբ բավականին բարդ է պարզել հիվանդության առաջացման իրական պատճառը: