Զարկերակների և երակների ՄՌՏ

Գլխուղեղի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա:

Գլխուղեղի զարկերակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան ճառագայթային ախտորոշման շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս  գնահատել հետազոտվող հատվածի անոթային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական այնպիսի միջամտություն, ինչպիսին է ստենտավորումը կամ անգիոպլաստիկան:

ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝

  • անևրիզման և ախտաբանական միակցումները,

  • անոթների նեղացումը և փակումը,

  • անոթային մալֆորմացիաները,

  • աթերոսկլերոտիկ փոփոխությունները:

Գլխուղեղի ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման: Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:

Հետին աջ ուղեղային զարկերակի ստենոզ: Միջին ձախ ուղեղային զարկերակի պարկաձև անևրիզմա:

Գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիա (ԱՎՄ):

Ներքին ձախ քնային զարկերակի փակում:

Պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա:

Պարանոցի զարկերկաների ՄՌՏ հետազոտությունը շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել հետոզոտվող հատվածի արյունատար հունի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Հետազոտության ընթացքում ստացված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս ժամանակին նշանակել համապատասխան բուժում և այդպիսով բարելավել ախտաբանական պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ, անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական միջամտությունը (ստենտավորումը կամ անգիոպլաստիկան):

ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝

  • անևրիզման և ախտաբանական միակցումները,

  • անոթների նեղացումը և փակումը,

  • անոթային մալֆորմացիաները,

  • աթերոսկլերոտիկ փոփոխությունները:

Պարանոցի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման:

Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:

Ձախ ողնաշարային զարկերակի գալարում: Աջ ողնաշարային զարկերակի նեղացում:

Ընդհանուր աջ քնային զարկերակի բիֆուրկացիայի պարկային անևրիզմա:

Գլխուղեղի երակային սինուսների ՄՌ անգիոգրաֆիա:

Գլխուղեղի երակների ՄՌՏ հետազոտությունը կամ մագնիսա-ռեզոնանսային անգիոգրաֆիան հանդիսանում է շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ, որը թույլ է տալիս  գնահատել հետոզոտվող հատվածի երակային համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել պաթոլոգիկ պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Բացի այդ անգիոգրաֆիայի տվյալների հիման վրա կարելի է պլանավորել անոթների վիրահատական միջամտությունը:

ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝

  • անևրիզման և ախտաբանական միակցումները,

  • անոթների նեղացումը և փակումը,

  • անոթային մալֆորմացիաները,

  • երակային սինուսների թրոմբոզը:

Երակային սինուսների ՄՌ անգիոգրաֆիան կարելի է իրականացնել առանց կոնտրաստային նյութի ներարկման:

Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ անգիոգրաֆիան մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի վրա համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:

Գլխուղեղի երակային սինուսների նորմալ կառուցվածքը:

Կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիա:

Կոնտրաստային նյութի օգտագործումով անոթների մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան կամ  կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիան շատ տեղեկատվական և անվտանգ մեթոդ է, որը թույլ է տալիս  գնահատել արյունատար համակարգի անատոմիական և ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս հետազոտությունը թույլ է տալիս ժամանակին ընտրել համապատասան բուժում և այդպիսով բարելավել պաթոլոգիկ պրոցեսի բուժման հետագա ընթացքը: Անգիոգրաֆիայի տվյալները նաև անհրաժեշտ են պլանավորելու անոթների վիրահատական այնպիսի միջամտություն, ինչպիսին է ստենտավորումը կամ անգիոպլաստիկան:

ՄՌ անգիոգրաֆիայի միջոցով կարելի է բացահայտել՝

  • անևրիզման և ախտաբանական միակցումները,

  • անոթների նեղացումը և փակումը,

  • անոթային մալֆորմացիաները,

  • աթերոսկլերոտիկ փոփոխությունները:

Մագիստրալ անոթների (կրծքային և որովայնային աորտա և նրա ճյուղերը, երիկամային զարկերակներ, ընդերային ցողուն, ստորին վերջույթների զարկերակներ, դռներակ) ՄՌ անգիոգրաֆիան նպատակահարմար է իրականացնել կոնտրաստային ուժեղացումով: Այն անհրաժեշտ է նշված անոթային համակարգերի ադյունավետ արտացոլման համար՝ այդպիսով ստանալով առավելագույն տեղեկատվություն ախտորոշիչ հետազոտությունից: 

Անգիոգրաֆիայի ընթացքում ներարկվող նյութը չի պարունակում յոդ և չի առաջացնում ալերգիա:

Հաշվի առնելով իոնիզացնող ճառագայթման բացակայությունը պացիենտի վրա՝ կոնտրաստային ուժեղացումով ՄՌ անգիոգրաֆիան համարվում է անվտանգ, ոչ ինվազիվ սկրինինգային մեթոդ անոթների պաթոլոգիայի դեպքում: Այն թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում պատկերել անոթային հունը, ինչպես նաև ստացված 3D պատկերների վերակառուցման արդյունքում գնահատել անոթային համակարգերի տարածական տեղակայումը և փոխկապակցվածությունը:

Կրծքային և որովայնային աորտայի կոնտրաստային ուժեղացումով անգիոգրաֆիա:

Աորտայի շերտազատվող անևրիզմա:

Աորտայի և նրա ճյուղերի աթերոսկլերոտիկ ախտահարման նշաններ:

Ընդերային ցողունի և վերին ճարպոնային զարկերակի նեղացում:

Ստորին վերջույթների զարկերակների հետազոտություն: Կոլատերալ արյան շրջանառության գնահատումը ստորին վերջույթների անոթների փակման դեպքում:

Աորտա-ազդրային սեգմենտի զարկերակների անևրիզմատիկ ախտարահարում (բալոնային անևրիզմաներ):