Հատուկ ծրագրեր

Մեր կենտրոնը ներ է դրել հետազոտման հատուկ ծրագրեր, որոնք առավել մատչելի են դարձրել իրար հետ փոխկապակցված որոշ օրգան-համակարգերի հետազոտությունը և դրանց հիվանդությունների ախտորոշումը: Հատուկ ծրագրերի մանրամասները բերված են ստորև:

1. Կյանքն առանց գլխացավի` գինը 89,000 ՀՀ դրամ: Ներառում է`
- Գլխուղեղի ՄՌՏ,
- Գլխուղեղի զարկերակների ՄՌ անգիոգրաֆիա,
- Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ:



2. Առողջ ողնաշար` գինը 105,000 ՀՀ դրամ: Ներառում է`
- Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ,
- Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ,
- Ողնաշարի գոտկային հատվածի ՄՌՏ:



3. Օնկոզննում` գինը 195,000 ՀՀ դրամ: Ներառում է`
- Գլխուղեղի ՄՌՏ,
- Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ,
- Որովայնի խոռոչի ՄՌՏ,
- Հետորովայնային տարածության ՄՌՏ,
- Փոքր կոնքի ՄՌՏ,
- Կրծքավանդակի ՀՏ:



4. Վերարտադրողական առողջություն` գինը 94,000 ՀՀ դրամ: Ներառում է`
- Հիպոֆիզի ՄՌՏ կոնտրաստային ուժեղացմամբ,
- Կանանց փոքր կոնքի ՄՌՏ:



Վերոնշյալ ծրագրերի վրա հավելյալ զեղչեր չեն կիրառվում: Ծրագրերի գները ուժի մեջ են միայն բոլոր հետազոտությունների կատարման դեպքում: Ծրագրերի հետազոտությունները որևէ պատճառով մասամբ կատարելու դեպքում, գործում են գնացուցակի գները: Ծրագրերի շրջանակներում հետազոտության գնի մեջ ներառված է միայն հետազոտության արդյունքների գրանցումն օպտիկական սկավառակի վրա:

Նորություններ