ՄԻԲՍ-ում իրականացվեցին առաջին միջամտությունները Կիբեր-դանակ սարքավորման միջոցով

Դեկտեմբերի 21-ին ՄԻԲՍ ռադիո-վիրաբուժական կենտրոնում իրականացվեցին առաջին միջամտությունները Կիբեր-դանակ (Cyber Knife) սարքավորման միջոցով: Բուժվել են հիվանդներ գլխուղեղի ուռուցքներով, հարողնաշարային (պարավերտեբրալ) մետաստազներով և թոքերի նորագոյացություններով: Սա Ռուսաստանի Դաշնությունում Կիբեր-դանակի առաջին ոչ-պետական տեղադրումն է:

Այսպիսով մենք ընդլայնել ենք մեր կենտրոնում տեղադրված ռադիո-վիրաբուժական սարքավորումների շարքը: Համարժեքորեն մեծացել են մեր հնարավորությունները. այժմ մենք կարող ենք ռադիովիրաբուժական օգնություն ցուցաբերել ոչ միայն գլխուղեղի ախտահարումներով հիվանդներին, այլ նաև` ցանկացած տեղակայմամբ չարորակ նորագոյացություններով հիվանդներին (օրինակ. թոքերի, շագանակագեղձի, փայծախի, լյարդի, կրծքագեղձի քաղցկեղներ, ողնաշարի, ոսկրերի, լյարդի մետաստազներ և այլն): Հունվար և փետրվար ամիսներին մենք պատրաստվում ենք Վարիան ֆիրմայի (Varian, USA) ևս երկու գծային արագացուցիչների կլինիկական գործարկմանը. դրանք են CLINAC 2100 և VARIAN TRUE BEAM. Նշված սարքավորումների գործարկմամբ, մենք ունակ կլինենք օգտագործել ճառագայթային թերապիան դրա հնարավոր կիառման ամբողջ սպեկտրում: